Տանը իրականացվող ուսումնական աշխատանքի կազմակերպում

Ուսումնական ընթացքի կարևոր բաղկացուցիչ մաս է տանը իրականացվող ուսումնական աշխատանքը: Читать далее

Реклама

Կռվարար շունը

Մեր բակում մի կռվարար շուն կար: Այդ շունը միշտ ուզում էր կռիվ անել:Մի անգամ նա գնացել էր իր տիրոջ հետ զբոսնելու: Տերը չէր նկատել, որ թույլ էր բռնել շանը կապը, շունը հարձակվեց կատվի վրա և հոշոտեց կատվին: Անցան օրեր: Բոլորը հիշում էին այդ կռվարար շան պատմությունը: Մի օր էլ նորից մեր բակում աղմուկ էր: Բոլորը պատմում էին կռվարար շան մասին: Նրա հետ դժբախտություն էր պատահել: Կռվարա մի շուն հարձակվել էր մեր բակի շան վրա և հոշոտել նրան: Երկար ժամանակ չէինք կարողանում մոռանալ այդ շանը:

Իմ սիրած կենդանին

Իմ սիրած կենդանին շունն է: Ուզում եմ ձեզ պատմել իմ շան՝ Լեդիի մասին:Անցած տարի ես քայլում էի փողոցով, հանկարծ մի մեքենայի տակ ինչ-որ բան տեսա:Մտածեցի կատու է, մոտեցա, տեսնեմ՝ շնիկ է:Ես նրան տարա պապիկիս հողամասը, կաթ տվեցի, ու մենք ընկերացանք:Ես ու քույրիկս նրա անունը դրեցինք Լեդի, որովհետև նա աղջիկ էր:Լեդին շատ սիրուն էր, նա շագանակագույն էր:Բայց մի օր գնացինք և տեսանք չկա, նրան գողացել էին: Մենք շատ տխրեցինք: Ես նրա նկարը չունեմ, բայց քանի որ շներ շատ եմ սիրում, ունեմ շատ նկարներ շների հետ:

Իմ նապաստակները

Իմ սիրած կենդանին նապաստակն է:Ես երկու նապաստակ ունեմ: Նրանք երկուսն էլ սպիտակ գույն են: Ամեն օր ես նրանց կերակրում եմ, գետնին չոր խոտ եմ լցնում: Նրանք ուտում են պատատուկ, կաթնուկ,բազուկ, գազար, կարտոֆիլի կեղև, թթենու,խաղողի տերև: Ես նրանց բռնում եմ միայն ականջներից:

Իմ շունը

Իմ սիրած կենդանին շունն է: Մի անգամ հայրիկս իր ընկերների հետ որսի էր գնացել: Որսից հետո հայրիկիս ընկերներից մեկը ինձ նվիրեց որսորդական շուն: Քանի որ մեր բնակարանը հարմար չէր շուն պահելու համար, մենք շանը տարանք տատիկիս տուն: Տատիկս ապրւմ է սեփական տանը: Ես այնտեղ եմ պահում իմ շանը: Սկզբում նա ինձ վախեցնում էր, բայց հետո քիչ-քիչ ընտելացավ ինձ: Ես նրան կերակրում եմ և հետը խաղում: Հիմա նա իմ հավատարիմ ընկերներն է:

Իմ սիրած կենդանին

Իմ սիրած կենդանին կրիան է: Մի օր իմ հայրիկն ու պապիկը ինձ անակնկալ արեցին: Նրանք ինձ երկու կրիա նվիրեցին: Ես նրանց անուններ դրեցի: Նրանց անուններն են՝ Լոլիկ և Բոլիկ: Արդեն հինգ տարի է ես նրանց խնամում եմ, սիրում ու կերակրում : Նրանք դեռ փոքրիկ են,բայց շատ ուժեղ են: Իսկ դուք գիտեք, որ նրանց խեցին շատ պինդ է, իսկ նրանց փորիկին շատ գեղեցիկ նախշեր կան:Կրիաները շատ լավ են տեսնում, բայց շատ վատ են լսում: