Ձմեռային պատմություն…

Մի ձմռան գեղեցիկ օր ես քայլում էի և իմ վրա սպիտակ, կապույտ և ոսկեգույն գույներով մի փաթիլ ընկավ, ես սկսեցի չմրսել ձմռան ցրտից: Նաև իմ ձեռքին կախարդական փայտիկ հայտնվեց: Ես ցանկացա, որ ձմռան գիշերը ամենագեղեցիկ գիշերը լինի:
Եվ ձմռան գիշերը ամենագեղեցիկ օրը դարձավ:Ձմռան հրաշքները կատարվեն, նաև որ Ձմեռ պապիկը բոլոր երեխաներին երջանկություն բերի և նվերներ: Դրանից հետո իմ ուժերը սպառվեցին և ես այլևԱնիս չկարողացա կախարդել:

Բարև, Ձմեռ

միլեն
Ես քեզ սպասում էի անհամբեր, քանի որ ես սիրում եմ քո փաթիլները`ճերմակ ու փափուկ:Սիրում եմ գիշերներդ` սպիտակ ու լուսավոր, ցերեկներդ`արևոտ , ուրախ:Սիրում եմ նաև տոներդ` ավանդական ու նորովի:Դու շատ հետաքրքիր ես. բնավորությամբ`ցուրտ,բայց միևնույն ժամանակ`գեղեցիկ,մաքուր ու փափուկ:
Ես սիրում եմ քեզ…

Բարև,Ձմեռ

Բարև, իմ շատ սիրելի,smbat Ձմեռ:Ես այնքան ուրախ եմ, որ մենք հանդիպեցինք:Դու կարող ես այս տարի բերել ձյան ամենափոքրիկ և ամենաուրախ փաթիլներին, դու կարող ես ուղեկցել ձմեռ պապիկին, որպեսզի ասեմ իմ բոլոր ցանկությունները:Մենք քիչ ժամանակ ունենք որպեսզի հասնենք մի կարևոր տոնի և ներս հրավիրենք ձմեռ պապիկին:Այժմ մենք ունենք 19-օր,մենք պետք է շտապենք նամակ գրել սիրելի ձմեռ պապիկին:Եթե ուզում ես, դու էլ գրիր ինձ հետ,բայց մեկ պայմանով, որ մեր ընտանիքի անդամները չիմանան մեր ցանկությունները:Ես հուսով եմ, որ դու ձեր տոնածառ կզարդարես, ես էլ մեր տոնածառը և երկուսով կընկերանանք միասին ամեն դեկտեմբեր,հունվար և փետրվար ամիսներին: Իսկ հիմա ցտեսություն, իմ լավ ընկեր` Ձմեռ:

Բարև, Ձմեռ

Ձմեռ BAREV ZHMER-մերիէ՝ իմ ամենասիրելի եղանակը. ես այդ եղանակը սիրում եմ, որովհետև ես հենց այդ եղանակին եմ ծնվել: Իմ ծննդյան օրն էր, երբ  ես պատուհանից դուրս նայեցի, տեսա, որ ձյուն էր գալիս, իսկ հետո նկատեցի, որ վերևից իջնում են փոքրիկ թիթեռնիկներ և փերիներ, ես ձեռքերս դուրս հանեցի, որպեսզի նարնցից մի քանիսին բռնեմ: Ինձ հաջողվեց բռնել ու ես վազեցի հյուրասենյակ, նրանց բաց թողեցի և տեսա, որ փոքրիկ փերիներն ու թիթռնիկները ուրախ-ուրախ թռչկոտում և խաղում են միմյանց հետ, իսկ ես այդ ամենը տեսնելով, գնացի ծնողներիս պատմելու, թե ինչ զվարճալի բան եմ տեսել: Դրանից հետո մենք գնացինք բակ ձնագնդիկ խաղալու, ես պատրաստեցի մի փոքրիկ գունդ ու տեսա, որ փերիները և թիթեռնիկները մի այլ կերպարանք են ընդունել, ես ուրախացա, բայց մտածեցի՝ ինչու է այս տարվա ձմեռը այսքան անսովոր: Ես այդ հարցի պատասխանը չգտա: Մենք վերադարձանք տուն ու տեսանք, որ դռան առջևում նվերներ կան: Փերիներն ու թիթեռնիկները վերևում թռչկոտում էին: Ես հասկացա, թե ինչու է այս տարվա ձմեռն այսպիսին՝ անսովոր ու հեքիաթային:

Նամակ Ձմռանը

Բարև, ձմեռ, ես շատ ուրախ եմ որ դու եկել ես:Ինչ եկել ես դեռ ձյուն չկա, բայց այսօր տեղաց առաջին ձյունը:Հուսանք, որ մինչև Նոր տարի առատ ձյուն կլինի, և շատ հետաքրքիր կանցկանցնենք Ամանորը ձմռան հետ:

ՌՈՒՍԵՐԵՆիշխան

Ձմռան և Աշնան զրույցը

Լինում են, չեն լինում մի Ձմեռ և մի Աշուն: Աշունը մի օր զանգահարում է Ձմռանը և ասում.
-Ես քեզնից մեծ եմ , որովհետև ես քեզնից շուտ եմ գալիս:
Ձմեռը պատասխանեց:
-Իսկ դու գիտես, որ իմ Հունվար ամիսը ամենա առաջին ամիսն է, երբ գալիս եմ ես` երեխաները ուրախանում են, ձյուն է գալիս և երեխաները ձնագնդիկ են խաղում: Այնպես որ, ես քեզնից մեծ եմ:
Աշունը մնաց զարմացած և ասաց.
-Իսկ էլ զվարճալի բան չի լինում ձմռանը:
Ձմեռն ասաց.
-Կան ու շատ զվարճալի են: Ձմռան Դեկտեմբերի երեսունմեկին ժամը տասներկուսին Նոր տարին է:
Եվ պարզեցին, որ նրանցից ամենա մեծը Ձմեռն է:ՙՄերի1