Թարս Մարդիկ

Չի լինում է մի մարդ: Գիշերվա արևին այդ մարդը չէր ուզում խանութ գնալ: Գնում, տեսնում է խանութը փակ է: Մտնում է այդ խանութը վաճառողուհուն ասում է.
— Վաճառող, ինձ մի քիչ լոլիկ կտաք:
Վաճառողուհին մի քիչ խնձոր է տալիս: Այդ մարդը գնում է դուռը փակում, ներս է մտնում և վարունգն ընկնում կեղտոտվում է, ու նա չի ուտում:

Թարս աշխարհում

Լինում է, չի լինում մի հետաքրքիր ու արնսովոր աշխարհ է լինում: Այդ աշխարհում ամենինչ թարս է լինում: Օրինակ՝ մարդիկ քայլում են ձեռքերի օգնությամբ, այլ ոչ թե ոտքերի, իսկ ոտքերի oգնությամբ ուտում են և խմում: Ծառերի արմատները իրենց ճյուղներն են, իսկ ճյուղերն՝ իրենց արմատները: Մի օր էլ մի տղա ընկավ այդ աշխարհ: Նա սկզբում զարմացած նայում էր այդ արտասովոր աշխարհի բնակիչներին, բայց մի քանի րոպե նայելուց հետո, տղան ցանկացավ մի քանի օր ապրել այդ երկրում: Առաջին օրը տղան գտավ մի թարս տուն, որտեղ մահճակալը, դարակները և սառնարանը տեղադրված էին այնպես, որ կարելի էր շրջված գլխով նայել: Երկրորդ օրը տղան գտավ աշխատանք: Նա աշխատում էր որպես համակրգչի մասնագետ, բայց այդ համակարգչի մկնիկը, էկրանը և ստեղնաշարը դրված էին հակառակ դիրքով
Picture5:
Երրորդ օրը տղան ձանձրացավ այդ աշխարհից և վարադարձավ Երկիր մոլորակ: Տղան պատմեց այդ աշխարհի մասին իր ընկերներին: Տղայի ընկերները նույնպես ցանկացան հայտնվել Թարս աշխարհում, բայց ընկերները չէին կարող գնալ այդ աշխարհ, որովհետև այդ աշխարհը թարս էր և տղային թվում էր, որ իր ընկերները չեն կարողանա ապրել այդ աշխարհում:

Թարս արջը և թարս նապաստակը

Չի լինում լինում է մի Թարս արջ և Թարս նապաստակ: Թարս արջը վախենում էր Թարս նապաստակից: Մի օր իրենք չհանդիպեցին իրար և Թարս արջը վախեցավ նապաստակից:
Թարս արջը գնում էր ետ, իսկ Թարս նապաստակը գնում արջի ետևից: Թարս արջը սարսափով նայում էր Թարս նապաստակին:
Թարս նապաստակը չհարցրեց.
— Թարս արջ, ինչու ես փախչում, ես ուզում եմ մենք ընկերներ չդառնանք:
Թարս արջը հանգստացավ և նապաստակին ասաց.
— Թարս նապաստակ, ես անտառում ընկերներ չունեմ: Արի ընկերանանք:
Այդ օրը շատ լավ օր էր և Թարս նապաստակի համար, և Թարս արջի համար:
Նրանք դարձան ընկերներ, իսկ հեքիաթն ավարտվեց:

Մանուկ գորտը

Մի մանուկ գորտ մտածում էր.«Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը առաջ-առաջ են քայլում: Ուզում եմ
սովորել քայլել ետ-ետ, ինչպես խեցգետինը, ու թող կռկռոցս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի»:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետում ու առաջին օրերից սկսած այդ նրան հաջողվեց, մեծ բավականություն էր նա ստանում դրանից:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ ետ-ետ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, — լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Նրա եղբայրները սակայն, միայն հիացած նայում էին իրենց համառ եղբորը:
Հայրը ժպտալով նրան նայեց, հետո ասաց.
-Դու իմ համառ որդի, գետը մեծ է.գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի գորտը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր արդարացիության մեջ, որպեսզի կասկածներ ունենար.նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց խեցգետինների մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կնանիք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, — ասաց նրանցից մեկը,-նայեցե՛ք այս գորտին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք:
-Էլ հարգանք չի՛ մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց գորտը շարունակեց գնալ, իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ գորտ, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց մանուկ գորտիկը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ գորտերին պիտի սովորեցնեմ քայլել ետ-ետ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Մանուկ գորտիկը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր գորտին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը:
Նա շատ հեռուները գնաց: Հասավ մեծ երջանկության: ՈՒղղեց աշխարհի բոլոր ծուռ բաները: Կազմեց իր ընտանիքը, որտեղ բոլորը ետ-ետ էին քայլում:
Այդպես էլ շարունակի քո ճանապարհը՝չնմանվելով բոլորին:
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Գույներից մարդուկը

Չկար ու կար մի գույներից մարդուկ կար: Գույներից մարդու՞կ: Այո, նրա ուտելիքն էլ էր գույներից, իր տունն էլ: Հագին հյութ կար, կոշիկներն էլ՝ նկարից էին: Մի օր մարդուկը վազում էր գետակով, որը տանում էր հեռուստացույցի մոտ, և հանդիպում է վարդի թերթիկներից շնիկին:
-Շնիկ,- հարցնում է մարդուկը,- դու մեծերից չես վախենում:
-Այո,-պատասխանում է շնիկը,- այս երկրում մարդիկ շատ-շատ են: Իսկ ես համակրգիչ եմ սիրում: Ես համակարգչով խաղում եմ ամեն օր: Նրանք տուն չունեն, բայց գունավոր են:
-Իմ քիթը զարմացավ,- ասաց գույներից մարդուկը:
-Եվ եթե նույնիսկ տունդ քանդես, ոչնչ չի ստացվի:
Մարդուկը որոշեց փոձել: Մի տուն գտավ, որ քանդի: Բայց տես ինչ եղավ՝ տունն էլ էր գույներից: Եվ քանի որ մարդուկը թույլ էր թափ առել, խփելիս անցավ պատի հարյուրերորդ կողմը: Այնտեղ ամեն ինչ կար: Մարդուկը այնքան հոգնեց այդքան գույներից, որ սկսեց լացել:
Արցունքի կաթիլի մեջ տեսավ՝ իբր ինքը գույներից մի մարդուկ է, վազում է գետակով, որը տանում է դեպի Սևանա լիճ, հանդիպում է համակարգչից ձկնիկին: Ճիշտ էր ասում Ձկնիկը լճի ջուրը քաղցր էր և հոտ չուներ:
meri-sxa lnkar