Ուսուցման մեթոդներ

Picture 148«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագիրն ու ուսուցման ժամանակակից մեթոդները
Ընթերցելով և վերհիշելով ուսուցման ժամանակակից մեթոդներն ընտրեցի մտքերի տարափ մեթոդը, որը, կարծում եմ, կրտսեր դպրոցում սովորող երեխայի համար կարևոր է, քանի որ այդ տարիքում երեխաներն ավելի շատ խոսում և պատմում են:
Այս մեթոդի կիրառումը շատ արդյունավետ է բանավոր խոսքը զարգացնելու, դասը կենդանի և աշխույժ դարձնելու, ստեղծագործական մտածողությունը խթանելու, լսելու և համագործակցելու, թիմային աշխատաքն ձևավորելու և համարձակություն և ինքնավստահություն ներշնչելու համար:
Օգտագործելով ուսումնական թվային գործիքները՝ նեթբուք և էլեկտրոնային գրատախտակ, ուսուցչի համար ավելի հեշտ և արդյունավետ է դառնում դասի կազմակերպումը: Ուսուցիչը գրատախտակին գրում է թեմայի վերնագիրը և սովորողները սկսում են ազատ արտահայտել իրենց կարծիքներն ու գիտելիքների պաշարները տվյալ թեմայի շուրջ: Այնուհետև բաժանվում են աշխատանքային խմբերի. յուրաքանչյուր խմբում ընգրկվում է 4-5 սովորող, ընտրվում է մեկ մուտքագրող, իսկ խմբի մյուս անդամները լսում և մտապահում են հնչող կարծիքները, օգնում գրառող ընկերոջը մուտքագրել դրանք: Ուսուցիչը հետևում է, որ բոլոր սովորողները մասնակցեն և արտահայտեն իրենց կարծիքները: Առաջադրանքին տրվում է ժամանակ 8-10 րոպե: Այնուհետև խմբերը ստուգում են իրենց մուտքագրած նյութի ուղղագրությունը, կետադրությունը, իրար հետ քննարկում և ուղղում են սխալները, իրենց խմբերի անդամներին փոխանցելով կարդում կարծիքները: Բուռն քննարկումից հետո ուսուցիչը սովորողների էլեկտրոնային փոստին է ուղարկում ընթերցանվող նյութը: Այս փուլի առավելությունն է դառնում տեքստի հետ աշխատելու անհատական հնարավորությունը, որի կազմակերպումը հնարավոր է դարձնում «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը: Մտագրոհ մեթոդը լավ սկիզբ է սովորողի մեջ հետքրքրություն խթանելու նոր նյութի նկատմամբ և ընթերցանության պարապմունքը շարունակելու և ավարտելու ԽԻԿ մեթոդով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s