Ծույլ գրիչը

tsuyl grich%40Լինում է չի լինում մի ծույլ գրիչ: Նա այնքան ծույլ էր, որ չէր ուզում ոչ ոքի ձեռքում գրել: Մի օր նա հայտնվեց իմ ձեռքում և սկսեց խզբզել ու ես տխրեցի: Հետո մտածեցի գրիչին պատժել և այնքան նրանով գրեցի, որ նա այլևս չծուլանա:

Ծույլ ասեղի արկածները

Կար-չկար մի ծույլ ասեղ կար:Նա այնքան ծույլ էր,  որ

կարել  չգիտեր  :Այդ  պատճառով էլ  նրան դրեցին

մյուս ծույլ ասեղների  մոտ :Այնտեղի  ասեղները  անգործությունից   հնացել   էին  և  ժանգոտվել:Նա

շատ զղջաց իր ծուլության  համար:Մի օր  տատիկը  որոշեց  իր   թոռնիկի  համար   շոր  կարել:  Նա  բացեց  անգործ   ասեղների   տուփը  և  վերցրեց   ծույլ  ասեղին,   որը   դեռ  չէր  հասցրել   ժանգոտվել:  Տատիկի   ձեռքում  նա  այնքան  գեղեցիկ   զգեստ  կարեց, որ  դարձավ  ամենալավ  ասեղներից  մեկը:asex

Ծույլ ձկնիկը

Լինում է չի լինում մի ձկնիկ: Այդ ձկնիկը չուզեց աշխատի:Նա մտածեց, որ ծուլությունը լավ բան է:

Մի անգամ ձկների թագուհին կանչեց ձկնկին և ասաց.

-Դու գնա և տուն կառուցի:

Ձկնիկն ասաց.

-Ոչ, ծույլությունը լավ բան է:

Թագուհին բացատրեց ձկնիկին, որ ծույլությունը վատ բան է, և ձկնիկը համոզվեց:12345

Ծույլ մկնիկն արկածները

Ծույլ մկնիկի արկածները - Էլեն

Կար չկար մի ծույլ մկնիկ: Մկնիկը  այնքան ծույլ էր, որ արթնանում էր, ալարում էր հագնվել, լվացվել,տունը հավաքել: Ալարում էր նույնիսկ ընկերների  հետ  խաղալ:   Նրա  օրը  սկսում էր ուտելով   վերջանում էր ուտելով: Մկնիկը  չաղացավ  ու  չկարողացավ շարժվել,  ու   սկսեց      լաց լինել:  Ընկերները ասացին,որ պետք է շատ աշխաել:  Մկնիկը  լսեց  ընկերներին:

Ծույլ երկնքի արկածները

Լինում է, չի լինում մի ծույլ երկնինք: Այս երկինքը այնքան ծիծաղելի բաներ է անում, որ արևը գժվել էր: Մի անգամ էլ ամպը հանդիպում է անձրևին և  գժվեցում անձրևին: Նա էլ սկսում է իր արկածները անել, ինքը հորինում է մի արկած իր մասին՝ պատկերացնում է իբր ինքը սունկ է: Մեկ էլ տեսնում է մի ծիածան նա թռում այդ ծիածանի վրա: Այդ օրվանից երկինքը դառավ կախարդական ամպ:

Ծույլ մեքենայի արկածները

Մի  անգամ  ծույլ մեքենայի տերը ուզեց տեղ գնալ: Բայց  ծույլ  մեքենան  չգնաց` տերը զայրացավ և ասաց.                                                                                                                                                                                                                     

-Ա’յ անամոթ մեքենա, դու չգիտե՞ս որ ես տեղ եմ ուզում գնալ: Շարժվի’ր տեղիցդ և գնա’ այտեղ ուր ես ուզում եմ:

 Մեքենան վախեցած ասաց.

-Բայց ես մեղավոր չեմ, ուղղակի ծույլ եմ և ալարում եմ շարժվել. դրա համար Էլ չեմ գնում:

-Այդ դեպքում ես կլավանամ և կփայլացնեմ քեզ, կգնեմ  քեզ համար նոր անվադողեր և համոզված եմ, որ ծուլությունդ կացնի-առաջարկեց  տերը:

-Այդ ինչ լավ բան ես ասում: Շտապե’նք: Այդ ո՞ւր պիտի գնայինք:

 

Տերը լավ զայրացավ և այդ օրվանից Էլ մեքենան դարձավ աշխատասեր:

 Untitled