Սեբաստացու օրեր

Նախագիծը իրականացվում է  Սեբաստացու օրերին և նախատեսված  է երրորդ դասարանի համար:

Նպատակը և խնդիրները.

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Աշխարհաճանաչողականություն

Նախագծի արդյունքում նախատեսվում է՝

  • Թթուդրիկի ծեսը կրթահամալիրում
  • Խոհանոցային գործունեություն՝Պատրաստում ենք համեղ կրթահամալիրի լոգոներ
  •  Ծառատունկ
  • Սեբաստացին կարողանում է…
  • Հարիսա+թթու

Ընթացքը. Սովորողները ներկայանում են իրենց մասին պատմող պատմություններով: Պատմությունները նկարահանվում են և ներկայացվում Սեբաստացու օրերին: Նպատակն է ճանաչել սեբաստացիներին, նրանց անցած ճանապարհը:

Տոնը ավանդաբար ուղեկցվում է Թթուդրիկի ծեսով, որը մեծ աշխուժություն է պարգևում սովորողներին: Կրթահամալիրյան շքեղ տոնախմբությանը մատուցվում է հարիսա, իսկ թթուն այդ տոնական սեղանի անբաժանելի մասն է կազմում: Նախապես կազմած ցուցակով նրանք խանութից ընտրում, հաշվում և գնում են բանջարեղենի անհրաժեշտ քանակը: Խոհանոցային գործունեության արդյունքում բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում, նոր երգեր են սովորում: Նախատեսվում է կրթահամալիրի տոնին նվիրված թաղարներ,տնկիներ տնկել:

Реклама