Իմ ընկերուհին

Իմ ընկերուհու անունը Անի է: Նա շատ բարի է և ընկերասեր: Նրա մազերը երկար են և նա շիկահեր է, ունի շատ գեղեցիկ աչքեր: Նա շատ թիթիզիկ է: Նա իր նման գեղեցիկ քույրիկ ունի: Մենք հաճախ ենք խաղում իրար հետ:

Реклама

Իմ ընկերուհին

Իմ ընկերուհու անունը Նինա է: Նա Մկրտչյան է և խելացի :

Նա ռուսախոս է, նա ունի քույր և եղբայր: Ես ու Նինան շատ ենք սիրում նկարել, և կենդանիներից սիրում ենք շունը:

Իմ ընկերուհին

Իմ ընկերուհի Լիլիթը  իմ համադասարանցին է: Նա շատ գեղեցիկ աղջիկ է: Նա շատ  է  սիրում պարել և ծաղիկներ հավաքել:Մենք շատ խաղեր ենք խաղում միասին: Դպրոցում մենք միշտ միասին ենք: Նա աշխարհի ամենալավ ընկերուհին է:

Իմ ընկերուհին

Իմ ընկերը Գայանեն է:  Նա շատ խելացի է, բարի է, ընկերասեր: Նա կիսում է իր ընկերությունը բոլորի հետ: Գայանեն շատ աշխատասեր է և լավ է սովորում: Ես նրան շատ եմ սիրում ու մենք լավ ընկերներ ենք:

Իմ ընկերը

Իմ ընկերոջ անունը Դավիթ է: Նա ցածրահասակ է, ունի սև աչքեր, բաց շականագույն մազեր:

Նա սովորում է մեր դասարանում: Նա շատ խելացի, բարի, զվարթ և ընկերասեր տղա է: Մենք միասին ընտրությամբ գործունեոության ժամանակ գնում ենք մաթեմատիկայի: Այնտեղ մենք նստում ենք միասին և հետաքրքիր տրամաբանական խաղեր ենք խաղում: