Փղերի մասին

Փղերը կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիներ են։

Երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենախոշոր ցամաքային կենդանիներն են։

Կան 2 սեռի փղեր՝ աֆրիկական և ասիական (հնդկական)։

Աֆրիկականփղի սեռն ընդգրկում է 2 տեսակ.

սավաննային (զանգվածը՝մինչև 7,5 տ) և անտառային (ավելի փոքր են)։

Աֆրիկական փիղն ազատության մեջ ապրում է միայն Աֆրիկայում՝

Սահարայի հարավային շրջաններում։

Հնդկականն ապրում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում։

Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները,

որ կարծես կաշվե  հովհարներ լինեն, ավելի մեծ են,

քան հնդկական փղերինը։

Աֆրիկական փղերը հազվադեպ են ընտելանում։