ՏՀՏ կիրառումը տարրական դպրոցում

Yana99ՏՀՏ կիրառումը տարրական դպրոցում

Հոդվածը տարրական դասարանների ուսուցիչների տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ՏՀՏ փորձի մասին է:
Թարգմանություն ռուսերենից
Հեղինակ՝Ա.Ս.Դուգարյովա

21-րդ դարը համակարգչային տեխնոլոգիաների դար է: Ժամանակակից երեխան ապրում է էլեկտրոնային մշակույթի դարում: Տարրական դպրոցում անհնար է դասավանդել առանց հասանելի և մատչելի տեսանյութերի: Առաջանում են մի շարք խնդիրներ. որտեղ գտնել և ինչպես ներկայացնել նյութը:
Այստեղ օգնության է գալիս համակարգիչը՝ համացանցը: Ավանդական «ուսուցիչ-աշակերտ-դասագիրք» սխեմային ավելանում է մի նոր օղակ՝ համակարգչային ուսուցում: Հետևաբար ուսուցիչը պետք է տիրապետի ժամանակակից կրթական հմտություններին, այսինքն՝ լինի մեդիագրագետ:
Տարրական դպրոցի երեխային տրված արդյունքներից մեկը պիտի լինի նաև ժամանակակից համակարգչային տեխնոլոգիայի իմացությունն ու հմտությունը, կիրառելու այն ինքնակրթության համար: ՏՀՏ կիրառումը տարրական դպրոցում, աշակերտին հնարավորություն է տալիս հմտացնել կողմնորոշվելու, փոխանակելու և տիրապետելու կարողությունը տեղեկատվական աշխարհում: ՏՀՏ-ի կիրառումը տարրական դպրոցում հանգեցնում է բացատրողական-նկարազարդ մատուցման փոխարինմանը՝ կիրառականով: Աշակերտը դառնում է ակտիվ մասնակիցը ուսուցման գործընթացում, իսկ ուսուցիչը՝ հանդես է գալիս որպես օգնական, խորհրդատու, խրախուսում անհատականությունը, ինքնատիպությունը, նախաձեռնությունն ու անկախությունը: Նյութի մատուցումը ՏՀՏ տեխնոլոգիաների միջոցով ավելի էմոցիոնալ, մատչելի և գրավիչ է դարձնում նյութը, իսկ աշակերտին տալիս է կառավարելու և ինքնակառավարվելու հմտություն: ՏՀՏ տեխնոլոգիաները տիրապետել և ներմուծել կրթական գործընթաց, սկսել եմ 2007 թվականից: Գործունեությանս մեջ առանձնացնում եմ.
 աշխատանքային փաստաթղթերի էլեկտրոնային ձևակերպում
 կրթության որակի վերահսկողություն
 նախագծման և գիտահետազոտական գործունեության մեջ սովորողի ներգրավումը որպես խթան ուսուցչի ինքնազարգացման ու կատարելագործման մեջ

ՏՀՏ-ն տալիս է հնարավորություն արագ կատարել փոփոխություններ ու լրացումներ, պահպանել տեղեկատվությունն ու միաժամանակ հասանելի մնալ: Ուսուցման որակի զարգացման և բարելավման նպատակով մոնիտորինգ եմ անցկացնում գնահատման մեջ ձեռքբերումների վերաբերյալ : Համակարգչային թեստերի արդյունքում ուսուցիչը հնարավորություն է ստանում արագ գնահատելու աշակերտի կողմից ստեղծված նյութերը: Այս մեթոդը հնարավորություն է տալիս պարզորոշ տեսնել յուրացման արդյունքը յուրաքանչյուր աշակերտի, առարկայի, դասարանի կտրվածքով և պատկերացում կազմել կրթական որակի մասին: Նաև մեթոդը հնարավորություն է տալիս ուսուցումը դարձնել մատչելի և հասանելի ուսուցման գործընթացի բոլոր մասնակիցների համար: ՏՀՏ-ն նպաստում է նյութի յուրացման, ամրապնդելու գործընթացը, աշակերտին ներգրավում ուսուցանվող նյութի մեջ: ՏՀՏ-ն օգտագործում եմ և՛ նոր նյութ մատուցելու, և՛ ամրապնդելու, կրկնելու, և՛ ծնողական հավաքների, և՛ դպրոցական միջոցառումների ժամանակ: Աշակերտների ներգրավումը նախագծման և հետազոտական գործունեության մեջ նպաստում է խոսքի զարգացմանը, խթանում ստեղծագործական միտքի դրսևորումը: Ուսուցիչն իր գործունեության ողջ ընթացքում դառնում է սովորողի գործընկերը:
Մեծ ուշադրություն եմ դարձնում աշակերտների առողջությանը, ներառում ֆիզիկական և դինամիկ դադարներ, աչքերի հանգստացնող մարզանք:
ՏՀՏ-ի կիրառման մեծագույն առավելությունը համարում եմ փնտրել, սովորել սիրող ուսուցչի ինքնակրթությունն ու ինքնազարգացումը, քանի որ սա շատ կարևոր բաղադրիչ է ժամանակակից ուսուցչի մասնագիտական գործունեության մեջ:
Այսպիսով՝ ՏՀՏ կիրառումը ուսուցման գործընթացում Ձեզ թույլ է տալիս.
 Զարգացնել հետազոտական և ստեղծագործական հմտություններ
 Խթանել միտքը
 Ձևավորել տեղեկատվության հետ աշխատելու ունակություն և իրավազեկություն
 Սովորողին ակտիվորեն ներգրավել ուսումնական գործընթացի մեջ
 Ապահովել սովորողի և ուսուցչի միջև ուսումնական գործընթացում համագործակցություն
Այսպիսով,ՏՀՏ-ի կիրառումը տարրական դպրոցի կրթական գործընթացում, կնպաստի տեսական մտածողության զարգացմանը, և կբարելավի կրթական գործընթացի արդյունավետությունը:

Աղբյուրը՝ http://ito.edu.ru/2010/Tomsk/II/II-0-22.html
Թարգմանությունը ռուսերենից՝ Հասմիկ Ղազարյանի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s