Թարգմանչական ստուգատես.Դոնալդ Բիսեթ հեքիաթ «Փոքրիկ ավտոբուսը, որը վախենում էր մթությունից»

Թարգմանությունը՝ ռուսերենից
Թարգմանեց՝ Հասմիկ Ղազարյան

Կար-չկար մի փոքրիկ ավտոբուս կար:images
Նա վառ կարմիր գույնի էր, ապրում էր ավտոտնակում՝ իր մոր և հոր հետ: Ամեն առավոտ նրանք միասին լվացվում էին,լիցքավորվում բենզինով և ջրով: Նրանք ուղևորներին տեղափոխում էին գյուղից դեպի ծովի մոտ գտվող քաղաքը: Փոքրիկ ավտոբուսն անցնում էր այդ ճանապարհով ցերեկը, իսկ երեկոյան վախենում էր մթությունից:
Մի օր Մութ-մայրիկը՝ով շուշանի նման գեղեցիկ ու ճերմակ էր, ասաց.
-Լսի՛ր այս պատմությունը: Շատ տարիներ առաջ Մութը վախենում էր ավտոբուսներից, բայց նրա մայրիկն ասաց նրան.
— Համարձակ եղի՛ր, եթե դու դուրս չգաս և չտարածես աշխարհը քո մթությամբ, մարդիկ չեն իմանա, որ քնելու ժամն է, երկնքում աստղերը չեն փայլի:
Մութն ամբողջ օրը թաքնվել էր արևի հետևում ու սկսեց դանդաղ իջնել ներքև:
Քաղաքում այս ու այն կողմ էին երթևեկում ավտոբուսները: Մութը համարձակվեց մի քիչ էլ ցած իջնել: Վառվեցին փողոցի լույսերը: Ավտոբուսի վարորդները վառեցին իրենց մեքենաների լույսերը: Վերջապես ամբողջ քաղաքը մթնեց:
Հանկարծ մի ավտոբուս սլացավ նրա միջով: Մութը խուտուտ զգաց. նրա համար անսպասելի բայց հաճելի էր:
Հետո արդեն Մութի միջով սլացան էլի մի քանի ավտոբուսներ:
Բոլոր ավտոբուսների մեջ լույսեր էին վառվում,իսկ ուղևորները տոմսեր էին գնում, նստում էին, կանգնում, մի խոսքով, հաճելի ժամանակ էին անցկացնում:
Ավելի ուշ, երբ դուրս եկավ լուսինը,Մութը պահմտոցի էր խաղում տների հետ: Առավոտյան ծագեց արևը և Մութին ուղարկեց տուն՝ իր մայրիկի մոտ: Մութն էլ չէր վախենում ավտոբուսներից:
Երբ մայրիկ-ավտոբուսը ավարտեց իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասաց.
-Լա՛վ, կգնամ:
Վարորդը եկավ, միացրեց մեքենայի շարժիչը հետո՝ լույսերը: Եկան ուղևորները նստեցին, ուղեկցողն ազդանշան տվեց, և փոքրիկ ավտոբուսը շարժվեց ու սլացավ մթության մեջ՝ դեպի ծովի մոտ գտնվող քաղաքը:

Աղբյուրը՝ http://www.e-reading.ws/chapter.php/142045/26/Bisset_-_Sbornik_skazok_Donal%27da_Bisseta.html

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s