Թարգմանչական ստուգատես.Երեք ձկները

Հեղինակ՝ by Rohini Chowdhury

Թարգմանությունը՝ անգլերենից

Թարգմանեց՝Հասմիկ Ղազարյանը

dzuk 1 dzuk

 

 

 

 

 

Մի ժամանակ լճակում երեք ձուկ կար:

Մի երեկո մի քանի  ձկնորսներ  անցնում են լճակի մոտով ու տեսնում են  ձկներին:

-Այս լճակը լիքն է ձկներով,- ոգևորված ասացին նրանք, — մենք երբեք այստեղ ձկնորսություն չենք արել,

մենք պետք է  վաղն առավոտյան գանք ցանցով և  որսանք այս ձկները:

Այս ասելով՝ ձկնորսները հեռացան:

Երեք ձկներից ամենաավագը լսեց այդ խոսակցությունը, անհանգստացավ:

Նա կանչեց մնացած ձկներին և ասաց.

-Դուք լսեցի՞ք, թեձկնորսներն ինչ ասացին, մենք պետք է միանգամից հեռանանք  այս լճից:

Վաղը ձկնորսները կվերադառնան և կսպանեն բոլորիս :
Երեք ձկներից  երկրորդը համաձայնեց  և ասաց.

-Այո, դու ճիշտ ես, մենք պետք է լքենք այս լիճը:

Բայց ամենաերիտասարդ ձուկը ծիծաղեց .

-Դուք առանց պատճառի եք անհանգստանում,-ասաց նա,-

մենք մեր ամբողջ կյանքում ապրել ենք այս լճակում, և երբեք ոչ մի ձկնորս չի եկել այստեղ, ինչու պետք է այդ մարդիկ վերադառնան: Իմ հաջողությունն ինձ կպահի:

Հենց այդ երեկո ավագ ձուկն իր ամբողջ ընտանիքով լքեց լճակը: Երկրորդ ձուկը  վաղ առավոտյան տեսավ, թե ինչպես ձկնորսը եկավ. նա միանգամից հեռացավ իր ընտանիքի հետ:

Երրորդ ձուկը նույնիսկ այդ ժամանակ չհրաժարվեց լքել լճակը:

Ձկնորսը եկավ և բռնեց լճում մնացած  բոլոր ձկներին:

Երրորդ ձկան բախտը չբերեց ,նրան  նույնպես որսացին և սպանեցին:

Այն ձուկը, որն առաջինն էր կանխազգացել  դժբախտությունը  և այն երկրորդ ձուկը, որը տեսել էր  և անմիջապես հեռացել, երկուսն էլ փրկվեցին:

Բայց այն ձուկը, որը հույսը դրել էր  միայն իր հաջողության վրա՝  մահացավ:

Այսպես էլ կյանքում է լինում:

Աղբյուրը՝ http://www.longlongtimeago.com/llta_fables_fishes.html

by Rohini Chowdhury

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s