Թարգմանչական ստուգատես.Կապիկն ու կոկորդիլոսը

Թարգմանությունը՝անգլերենից

Թարգմանեց՝Հասմիկ Ղազարյան

kapik կօկօռդիլոս

 

 

 

 

 

 

Կար- չկար մի կապիկ, որն ապրում էր գետի մոտ գտնվող ծառի վրա:

Այդ կապիկը միայնակ էր. նա ոչ ընկեր ուներ, ոչ ընտանիք, բայց գոհ և երջանիկ էր: Նա սնվում էր այդ ծառի պտուղներով և պաշտպանվում էր անձրևից և արևից:

Մի օր էլ կոկորդիլոսը  լողալով մոտենում է ափին՝  հանգստանալու այն ծառի տակ  ,որտեղ ապրում էր կապիկը:

-Բարև,- կանչում է ընկերասեր կապիկը:

-Բարև,-զարմացած պատասխանում է կոկորդիլոսը:

-Դու գիտե՞ս, թե որտեղից կարող եմ ուտելիք գտնել,-հարցնում է կոկորդիլոսը,-

ես ամբողջ օրը ուտելու ոչինչ չեմ գտել, ինձ թվում է, որ այս գետում ձուկ չի մնացել:

-Լավ,-ասում է կապիկը,-ես ձուկ չեմ ուտում, այդ պատճաով  չգիտեմ,բայց իմ ծառի վրա հասած շատ մանուշակագույն մրգեր կան, ուզո՞ւմ ես մի քիչ փորձել:

Նա մի քանի հատ ցած է նետում:

Կորկորդիլոսն այնքան քաղցած էր, որ ուտում է կապիկի նետած բոլոր մրգերը, թեև կոկորդիլոսները մրգեր չեն ուտում:

Նրան դուր է գալիս այդ քաղցր, գայթակղիչ միրգը և նա ամաչելով նորից է  խնդրում կապիկին:

-Անշուշտ,- կապիկը մեծահոգաբար ավելի շատ միրգ է ցած  նետում :

-Վերադարձիր, երբ ցանկանաս միրգ ուտել,- ավելացրեց նա,երբ կոկորդիլոսն արդեն  հագեցել էր:

Դրանից հետո ամեն օր կոկորդիլոսն այցելում էր կապիկին:

Երկու կենդանիներն ընկերացան.նրանք իրար հետաքրքիր պատմություններ էին պատմում և ուտում էին այնքան միրգ, ինչքան ուզում էին:

Կապիկը ցած  էր նետում այնքան  միրգ,որքան կոկորդիլոսը ցանկանում էր:

Մի օր կոկորդիլոսը սկսեց  պստմել իր ընտանիքի և իր կնոջ մասին:

-Ինչո՞ւ դու շուտ չէիր ասում, որ կին ունես,-հարցրեց կապիկը,-խնդրում եմ, վերադարձին մի քիչ միրգ վերցրու կնոջդ համար:

Կոկորդիլոսը շնորհակալություն հայտնեց և մի քիչ վերցրեց  կնոջ համար:

Կոկորդիլոսի կնոջը դուր եկան այդ մրգերը:

Նա երբեք այդքան համեղ ոչինչ չէր կերել:

-Պատկերացնում եմ,- ասաց նա,-որքան համեղ  կարող է լինել այն արարածը, ով ամեն օր է  ուտում  այս մրգերից: Կապիկն ուտում է այս միրգն ամեն օր,նրա մարմինն ավելի համեղ կլինի, քան այս միրգը:

Նա խնդրեց իր ամուսնուն հրավիրել կապիկին ընթրիքի:

— Հետո մենք կուտենք նրան,- երջանիկ ասաց նա:

Կոկորդիլոսը  սարսափեց.ինչպես կարող էր նա ուտել իր ընկերոջը:

Նա փորձեց բացատրել իր կնոջը, որ նա իր միակ և ազնիվ ընկերն է, և որ նա չի կարող ուտել նրան:

Բայց նա չէր լսում.նա ցանկանում էր ուտել կապիկին:

-Այդ ո՞ր ժամանակներից են կոկորդիլոսները միրգ ուտում և կենդանիներին խնայում,- հարցրեց նա:

Երբ կոկորդիլոսը չհամաձայնվեց ուտել  կապիկին, կինը ձևացրեց, թե շատ հիվանդ է:

-Միայն կապիկի սիրտը կբուժի ինձ,-լաց ու կոցով ասում էր նա իր ամուսնուն,-եթե դու ինձ սիրում ես, բեր ընկերոջդ այստեղ և թույլ տուր ինձ ուտել  նրա սիրտը:

Խեղճ կոկորդիլոսը չգիտեր ինչ անել.նա չէր ուզում,որ իր ընկերոջն ուտեն,բայց չէր կարող թողնել, որ իր կինը մահանար: Ի վերջո նա որոշեց բերել կապիկին  կնոջ մոտ:

-Իմ սիրելի ընկեր,-ծառին հասնելուն պես կանչեց նա,-իմ կինը հրավիրում է քեզ մեր տուն: Նա երախտապարտ է քեզ ուղարկածդ  բոլոր մրգերի համար և խնդրել է ինձ  քեզ մեր տուն բերել:

Կապիկին հաճելի էր կոկորդիլոսի գովասանքը , բայց ասաց, որ  նա չի  կարող գնալ, որովհետև լողալ չգիտի:

-Մի անհանգստացիր,-ասաց կոկորդիլոսը,-ես քեզ ինձ հետ կտանեմ:

Կապիկը համաձայնվեց և ցատկեց կոկորդիլոսի մեջքին:

Կոկորդիլոսը լողում էր խորը գետի լայնքով:

Երբ նրանք շատ հեռու էին ափից, նա ասաց.

— Իմ կինը ծանր հիվանդ է և միակ բանը , որ կբուժի նրան , դա կապիկի սիրտն է: Այսպիսով, իմ սիրելի ընկեր, սա քո և մեր ընկերության վերջն է:

Կապիկը սարսափած էր: Ի՞նչ պիտի աներ իրեն փրկելու համար:

Նա արագ մտածեց և ասաց.

-Իմ սիրելի ընկեր, ես շատ ցավում եմ կնոջդ հիվանդության համար, ես ուրախ եմ , որ կարող եմ օգնել նրան:

-Բայց ես մոռացել եմ իմ սիրտը այն ծառին: Ի՞նչ ես կարծում, մենք կարող ենք ետ վերադառնալ և բերել այն քո կնոջ համար:

Կոկորդիլոսը հավատաց կապիկին ,շրջվեց և  լողաց դեպի ծառը:

-Կապիկը իջավ նրա մեջքից և մագլցեց ծառը:

-Կեղծ ու  անմիտ ընկեր,-ասաց նա:

Դու չգիտես, որ մեր սրտերը մեզ հետ են, ես երբեք քեզ չեմ հավատա և երբեք քեզ մրգեր չեմ տա: Հեռացիր և այլևս մի վերադարձիր:

Կոկորդիլոսը իսկապես իրեն հիմար զգաց. Նա կորցրեց և՛ իր ընկերոջը, և՛ համեղ մրգերը:

Կապիկը կարողացավ փրկել իրեն, իր  արագ  մտածելու շնորհիվ:

Նա հասկացավ ,որ կոկորդիլոսն ու կապիկը երբեք իսկական ընկերներ չեն կարող լինել.կոկորդիլոսը նախընտրեց ուտել նրան, քան ընկերություն անել նրա հետ:

Աղբյուրը՝ http://www.longlongtimeago.com/llta_fables_monkeycroc.html

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s