Ուսումնական նախագիծ առաջին դասարանի համար

Նախագծեր՝ ըստ ուսումնական օրացույցի

«Ես նախագիծ»  

Ուսումնական նախագիծ առաջին դասարանի համար

Տևողությունը մեկ շաբաթ է (սեպտեմբերի 1 -ից 5-ը)

Նպատակը՝ Իմացումի հրճվանք ծրագրի առաջին դասարանի ուսպլանի իրականացում:

Խնդիրները`

  • Ադապտացում միջավայրին
  • Խոսքի զարգացում
  • Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
  • Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Մարմնակրթություն, անձնական հիգենիա

Օր առաջին. սեպտեմբերի 1

Առավոտյան ողջույնի ու ծանոթության խաղ. «Բարի լույս, ես…»

Բանավոր համրանք

Պատումներ: Պատմում են իրենց մասին:

Smart դաս

Գրական ստեղծագործության ուսուցում թատրոն-խաղի միջոցով

Բութմատն ասաց՝ գայլը եկավ:

Ցուցամատն ասաց՝ որտեղի՞ց եկավ:

Միջնամատն ասաց՝ սարից եկավ:

Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:

Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ,

Ճստլիկ եմ,

Ոտիկ չունեմ

Թևիկ չունեմ,

Ինչպե՞ս փախչեմ:

կերպարվեստ-տեխնոլոգիա. Կավով աշխատանք,  նկարչություն:

Ստեղծագործական աշխատանք

Մեդիատեխնոլոգիա .Համակարգչից օգտվելու տարրական գիտելիքներ:

Բնագիտական գործունեություն: Բնագիտական փորձեր, որի ընթացքում սովորողը հետազոտում  և դիտարկում է:

Երգ-պար-խաղ

Մարմնակրթություն-ազգային խաղեր:

Աշխատանք ենթակայքում

Ֆոտոշարքի թողարկում:

Օր երկրորդ. սեպտեմբերի 2

Նախորդ օրվա ամփոփում՝

Վերհիշել Բութմատն ասաց…. Թաթիկ-կերպարներ նկարել

Բանավոր համրանք

  • Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ)
  • Այսօր քանի՞ սովորող կա դասարանում:
  • Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում:
  • Այսօր քանի՞ տղա կա դասարանում:
  • Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ)
  • Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել:

Smart դաս:

Գրական ստեղծագործության ուսուցում թատրոն-խաղի միջոցով

Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ

Կարմրապեծիկ,

Իր ոտքերը

Երկար ու ձիգ,

Կտրին տալով`

Վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով

Ինչ հարց տվեց.

-Էս ո՛նց է, որ

Ես զոռ տալիս,

Էս կտուրը

Փուլ չի գալիս:

Շարունակել իրենց մասին պատումները:

Տեխնոլոգիա-արթնացնում ենք դեղին գույնը:

Մեդիատեխնոլոգիա

Թաթիկ-ընթերցարանի ստեղծում

Ֆոտոշարքի թողարկում

Իրենք և իրենց նկարը + պատում:

Օր երրորդ, սեպտեմբերի 3

Կրթական շքերթ

Օրվա տարամադրությունը նկարել գույներով: Պատում

Օր չորրորդ, սեպտեմբերի 4

Աշխատանք անհատական նեթբուք-նոթբուքերով:

Միացնել-անջատել: Ծանոթացում paint նկարչական ծրագրին:

Բանավոր համրանք:

Smart դաս:

Օր հինգերորդ. Սեպտեմբերի 5

  • Բանավոր համրանք, առաջ հաշիվ, հետ հաշիվ 10-ի սահմանում
  • Էլեկտրոնային դաս
  • Կրկնել ենք մեր սովորած ոտանավորները
  • Անհաղթ աքլորը հեքիաթի ընթերցում, քննարկում հարցերի միջոցով՝
  1. Հեքիաթի վերնագիրն ինչո՞ւ է Անհաղթ աքլորը: Ի՞նչ է նշանակում անհաղթ բառը:
  2. Թվարկել և հաշվել հեքիաթի հերոսներին:
  3. Ո՞ր հերոսի փոխարեն կուզեիր լինել. ինչո՞ւ:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s