Նախագծեր.առաջին դասարան-առաջին կիսամյակ

Մեր դասարանական բլոգում կան ենթաբաժիններ, որտեղ ներկայացված են առաջին դասարանում սովորողների հետ իրականացված նախագծերը.

Ես կարողանում եմ-Այս բաժնում ներկայացված են սովորողների և նրանց ծնողների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված նյութեր, որտեղ սովորողները ներկայացնում են իրենց տարատեսակ հմտություններ:Տես այստեղ:

Ուսումնական արձակուրդ-այս բաժնում ներկայացված են ընտանեկան նախագծեր, որոնք սովորողը կատարել է ձմեռային արձակուրդի ընթացքում՝ իր ծնողի օգնությամբ:Տես այստեղ:

Բնագիտական ստուգատես-այս բաժնում ներկայացված են և դասարանական, և ընտանեկան նյութեր: Այն իր մեջ ներառում է և դասարանում կատարված բնագիտական փորձեր,դիտարկումներ և ընտանեկան նյութեր, որտեղ ներկայացված են ծնողի ու սովորողի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված նյութերը.օրինակ՝ սովորողը պատմում է իր խնամած կենդանու մասին, իսկ ծնողը տեսախցիկի կամ հեռախոսի միջոցով կատարում է նկարահանում:Տես այստեղ:

Էլեկտրոնային այբբենարաններ- այս բաժնում ներկայացված են նյութեր,որտեղ համագործակցում են դասվարն ու սովորողները: Սովորողները նկարչական ծրագրով սովորում են նկարել, այնուհետև դասվարը ձայնագրում է, որից հետո էլ պատրաստում է մեդիաֆիլմ,որն էլ դառնում է էլեկտրոնային այբբենարան: Տես այստեղ:
Դիջիթեք-այս բաժնում ներկայացված են սովորողների և անհատական,և դասարանական, և ընտանեկան մեդիանյութերը:

Մարմնամարզական ստուգատես-այստեղ ֆիլմի միջոցով ներկայացրել եմ սովորողների այս կիսամյակում ձեռք բերված սպորտային կարողություններն ու հմտությունները:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s