Թումանյանական օրեր.առաջին դասարան

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով «Թումանյանական շաբաթն» իրականացվում է փետրվարի ամսին:

Նախագծի նպատակը թումանյանական ստեղծագործությունների միջոցով նախագրային, գրային և հետգրային շրջանների կազմակերպումն է, իսկ արդյունքը` Թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածու ստեղծելը:

Նախապատրաստական փուլ

Կրթահամալիրի առաջին դասարանցու ուսումնական գործիքն իր անհատական նեթբուքն է: Դրանով աշխատելու համար սովորողը պետք է ձեռք բերի որոշակի հմտություններ: Մասնավորապես՝ կարողանա որևէ նկարչական ծրագրով նկարել, մուտքագրել բառեր, նախադասություններ:

Նախագծի իրականացումը սկսվում է հենց ուսումնական տարվա սկզբից: Թեմաները Թումանյանի բանաստեղծություններն ու հեքիաթներն են, որոնք ուսուցանվում են տառուսուցման շրջանում: Զուգահեռ սովորում են նկարչական Paint ծրագիրը (կամ Paint.net), որով պատկերում են հերոսներին, տեսարաններ, հեքիաթի որևէ հատված և մուտքագրում բառեր:Բոլոր աշխատանքները հավաքվում են նեթբուքի համապատասխան թղթապանակում:

Նյութերի ցանկ՝

  •        Շունը
    • Լուսաբացին
    • Քամին
    •  Էս էն է
    • Հեքիաթներ
    • Ճամփորդներ
    • Անհաղթ աքլորը
    • Ծիտը
    • Երկինքը փուլ է գալիս
    • Փիսոն
    • Ամպն ու սարը

Յուրաքանչյուրին տրվելու է նաև անհատական աշխատանք, որոնք իրականացվելու են ուսումնական արձակուրդների ընթացքում: Դրանցից են՝

◾Նկարի՛ր քեզ ծանոթ թումանյանական բոլոր հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանիր նկարը: Ֆիլմ պատրաստիր՝ «Թումանյանական հերոսների շքերթ» վերնագրով:

◾Տրված ստեղծագործությունը («Ծիտը» , «Ճամփորդներ» , «Անհաղթ աքլորը» , «Ուլիկը» , «Երկինքը փուլ է գալիս» , «Շունը» , «Փիսոն» …. ) բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր   ստեղծագործությունը և ֆիլմ ստեղծի՛ր:

Տարեվերջին նախատեսում ենք ընտել մի քանի հեքիաթ և  բեմադրել /Թումանյանական հեքիաթների շիլաշփոթ:

Նախագիծը՝ Աշխեն Գրիգորյանի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s