Երկինքը փուլ է գալիս

Լինում է, չի լինում մի ճստիկ-ճուտիկ: Էս Ճստիկ- ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի:  Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին:  Ճստիկ- ճուտիկը վախեցած դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ- Մարիկին:
– Վա ՜յ, Հավիկ- Մարիկ,-կանչում է հետվից,- երկինքը փուլ է գալիս:
– Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Հավիկ- Մարիկը:
– Օ˚̃, ես իմ աչքովը տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, արի փախչենք,-ասում է Հավիկ- Մարիկը:  Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
– Վա ՜յ, Բադիկ- Տատիկ,-կանչում է Հավիկ- Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
– Ճստիկ- ճուտիկն է ասում:
– Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
– Օ ˚̃, ես իմ աչքով  տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,-ասում է Բադիկ-Տատիկը: Վազում են, վազում, հասնում են Սագիկ-Խաթունին:

— Վա ՜յ, Սագիկ-Խաթուն,-կանչում է Բադիկ-Տատիկը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա’յ, Բադիկ-Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
– Հավիկ-Մարիկն է ասում:
– Ա’յ, Հավիկ-Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
– Ճստիկ- ճուտիկն է ասում:
– Ա’յ, Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:

— Օ ˚̃, ես իմ աչքով  տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,-ասում է Սագիկ- Խաթունը: Վազում են, վազում, հասնում են Հնդու- Թնդուին:
– Վա ՜յ, Հնդու- Թնդու,-կանչում է Սագիկ- Խաթունը,- երինքը փուլ է գալիս:
– Ա’յ, Սագիկ- Խաթուն, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Հնդու- Թնդուն:
– Բադիկ-Տատիկն է ասում:
– Ա’յ, Բադիկ- Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
– Հավիկ- Մարիկն է ասում:

– Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
– Ճստիկ- Ճուտիկն է ասում:
– Ա’յ, Ճստիկ –Ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
– Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:

– Դե, եկեք փախչենք,-ասում է Հնդու- Թնդուն: Վազում են, վազում, հասնում են Աղա- Աղվեսին:
– Աղա- Աղվես, Աղա- Աղվես,-կանչում է Հնդու- Թնդուն, երկինքը փուլ է գալիս:
– Ա’յ, Հնդու- Թնդու, էդ որտեղի˚ց իմացար,-հարցնում է Աղա- Աղվեսը:
– Սագիկ- Խաթունն է ասում:
– Ա’յ, Սագիկ- Խաթուն, էդ որտեղի˚ց իմացար:
– Բադիկ –Տատիկն է ասում:
– Ա’յ, Բադիկ- Տատիկ, էդ որտեղի˚ց իմացար:
– Հավիկ- Մարիկն է ասում:
– Ա’յ, Հավիկ- Մարիկ, էդ որտեղի˚ց իմացար:
– Ճստիկ- Ճուտիկն է ասում:
– Ա’յ, Ճստիկ- Ճուտիկ, էդ որտեղի˚ց իմացար:
– Օ՜, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:

– Էդ ի˚նչ եք ասում,-ասում է Աղա- Աղվեսը, – եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա: Ճստիկ- Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ- Տատիկը, Սագիկ- Խաթունը, Հնդու- Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա – Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը: Մտնում են նրա որջն ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ չեն դուրս եկել:

Оставьте комментарий