Ծիտն ու ասեղը

citn u asex%40

Լինում է  չի  լինում  մի  ծիտիկ է  լինում: Մի  օր  ծիտիկը  քուջուջ    անելիս  ձայն  է  լսում, պտտվում  է  ու   զարմանքից  քարանում:  Նա  տեսնում   է  մի   ասեղ,  որը   լալիս  էր:

-Ինչու՞  ես  լալիս,-  հարցնում  է  ծիտիկը:

-Ես  երազում  եմ թռչել,  բայց  չեմ  կարողա-

նում,-մարդկային  ձայնով  պատասխանեց  ասեղը:

Ծիտիկը  շատ  ուրախացավ, երբ  լսեց  ասեղի

ձայնը    ու   որոշեց    օգնել    նրան:  Նա  իր   փետուրներից   մեկը  պոկեց   ու  ասեղի  համար  թևեր  պատրաստեց:  Ասեղը  շատ ուրախացավ, դարձավ  ծիտիկի    ամենալավ

ընկերը:  Նրանք   թռան   միասին   երկինք:

Չեք  հավատու՞մ…

 Մերի

Реклама

Պապն ու գազարը

Լինում է չի լինում մի պապիկ , այդ պապիկը շատ է սիրում շաղգամ  ցանել հետո ընկերովի հանել:Բայց մի օր շփոթեց   ու  գազար  ցանեց: Գազարը մեծացավ ու պապիկը կանչեց ընկերներին, որ հանեն իսկ գազարը շատ փոքրիկ էր,պապիկը միայնակ հանեց ու բոլորը զարմացան:Տատիկը գազարը վերցրեց ,համեղ աղցան պատրաստեց, նրանք կերան ու  պապիկից գոհ մնացին  իսկ պապիկը ուրախացավ:

Արինա

Պոչատ ծիտը

պոչատ ծիտը

Լինում  է  չի լինում  մի  ծիտ  է լինում: Մի  օր  այդ  ծիտը գողացավ  պառավի  հացը:  Պառավը ծտի պոչը կտրեց: Ծիտը գնաց պոչերի խանութ և գնեց շատ  գեղեցիկ  սիրամարգի  պոչ: Բայց այդ պոչը շատ ծանր էր: Նա գնաց պառավի մոտ, ներողություն խնդրեց նրանից և պառավը նրա պոչը վերադարձրեց:

Աննա

Ուլիկն ու երկինքը

Լինում է  չի լինում  մի  երկինք է  լինում : Էս երկնքում ապրում էր մի ուլիկ: Մի օր երկինքը   փլվում  է  ու ուլիկը ընկնում է ցած: Նա վեր կացավ  և տեսավ, որ նա հայտնվել է դաշտում խոտերի  և ծաղիկների մեջ:   Նա երբեք չէր տեսել խոտ ու ծաղիկ ու զարմացավ  ու փորձեց ուտել: Հետո   նայեց վերև տեսավ որ երկինքը  իր տեղում է բայց նա էլ չէր ուզում վերադառնալ այնտեղ որովհետև  խոտը ուլիկին շատ էր դուր եկել:

Մանե