Ամառային ընթերցանություն

IMG_0729Սիր ելի ընթերցող. «Տիգրան Հայրապետյան» գրադարանը ամառային արձակուրդներին գործելու է և հասանելի է լինելու իր ընթերցողների համար: Յուրաքանչյուր ընթերցող ամռան տապի իր այլընտրանքը կարող է գտնել գրադարանում: Անհրաժեշտ գրքեր, տեսանյութեր, աուդիոգրքեր, հայտնիների խոհեր ու մտքեր կարող եք գտնել նաև գրադարանի կայքի Սովորողի գրադարան, թվային գրքեր բաժնում: Ընթերցանության ցանկ. Հովհաննես Թումանյան հեքիաթներ, Ջ.Ռոդարի Հեքիաթներ հեռախոսով Ամառային ճամփորդություն Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրու նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմիր:
  • Դուրս գրիր ամենահետաքրքիր մտքերը:

Զանգակ հրատարակչության առաջարկի մասին: Բակային խաղեր Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք դուք ձեր բակում խաղում եք ձեր  ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը: Բացի այդ, կարող եք ներկայացնել այն խաղը, որը դուք սովորել եք այս ամռան ընթացքում: Այն խաղացել եք ձեր ճամփորդությունների ընթացքում: Նոր խաղի նկարագրությունը նույնպես ներկայացնում եք: Մեր բարբառները Թեմայի շրջանակում ներկայացնում եք ձեր գյուղի, այցելած վայրի, տատիկ-պապիկների բարբառը: Հարցազրույց եք վերցնում, ձայնագրում եք, նկարահանում եք, հավաքում ու գրանցում եք գոնե տասը բարբառային բառ իրենց բացատրությամբ: Երգի, պարի ուսուցում Նկարահանում եք, թե ինչպես եք ձեր իմացած երգերը (կոմիտասյան) ու պարերը սովորեցնում այլոց: Նշված թեմաներից ընտրում ես քո ցանկությամբ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s