Կոմիտասը ընտանիքում,բակում,ամենուր…

IMG_2567

Թեմա

«Կոմիտասը՝ ընտանիքում, բակում, ամենուր․․․»

Նպատակ

Կոմիտասյան երգերի տարածում, փորձի փոխանակում Ալեքսանդր Աճեմյանի երաժշտական դպրոցի երգչախմբի, սովորողների հետ։

Խնդիրներ

  • երգերի ընտրություն
  • կատարումների տեսա-ձայնագրություն
  • կապերի հաստատում այլ ուսումնական հաստատությունների հետ

Մասնակիցներ

Նախագծի իրականացմանը մասնակցում են.

  • 2-1 դասարանի սովորողներ
  • Հասմիկ Ղազարյան
  • Տաթև Ստեփանյան

Ընթացք

Անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ Կոմիտասյան նախագիծն, իսկապես, հաջողվել է․ սովորողները հանդես եկան համերգային ամբողջական ծրագրով։ Ավելին, նախագծին միացան նաև երաժշտասեր ծնողները։ Քանի որ սովորողներն արդեն տիրապետում են նախապես ընտրված երգացանկին և մեր նախագիծը շարունակական է, որոշեցինք կոմիտասյան երգերը տարածել բակում, տանը, այլ դպրոցներում։ Կոմիտասն ամենուր․․․

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծը նախատեսված է իրականացնել ուսումնական ողջ տարվա ընթացքում։

Արդյունք

Ֆիլմերի, ձայնագրությունների ստեղծում, հրապարակում, տարածում համացանցում։

Նախագծի հեղինակներ՝

Երաժշտության մասնագետ՝ Տաթև Ստեփանյան

Դասվար՝Հասմիկ Ղազարյան