Ամանոր ուսումնական նախագիծ

Ամանոր նախագծի իրականացում երկրորդ դասարանում:

Նախագծի նպատակը

Նախագծի իրականացման նպատակն է սովորողների հետ զրուցել տոնի մասին,ամանորի հերոսների մասին, խորհրդանիշ-տոնածառի մասին, հորինել հանելուկներ,հեքիաթներ:

Բանավոր խոսքի զարգացում

Երևակայության զարգացում

Մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում

Նախագծի ելք կամ ակնկալվող արդյունքներ-Դասարանական բլոգում բացել Ամանոր 2016 բաժին և ստեղծված նյութերը տեղադրել բլոգում:

Ընթերցանության նյութեր՝

Սուրբ Ծննդյան հեքիաթների փաթեթ՝-Հեքիաթ փշատերև ծառի մասին,

Ձմեռային ներկայացում-Ռոդարիական հեքիաթներ

Հորինելու ենք հանելուկներ,աուդիոբանաստեղծություններ…

Մեդիատեխնոլոգիա՝նկարչական ծրագրով նկարելու ենք ձմեռ,ամանորյա բակեր, ձյունանուշ, ձմեռ պապ,ձնեմարդ,տոնածառ,նվերներ…

Տեխնոլոգիա-աշխատելու ենք ջրաներկով, գուաշով, գունավոր թղթով, սոսնձով,նկարելու ենք թաթիկներով ձմեռպապեր և պատրաստելու ենք անսովոր տոնածառ, ստվարաթղթի վրա տպելու ենք ձեռքեր և ջրաներկով կերպավորենք: Նախատեսում ենք պատի վրա այդ նկարներով տոնածառ հավաքել:

Խոհանոցային գործունեություն

Ամանորին թխելու ենք ձմեռ պապեր,տարեգաթա և ասիլ-վասիլներ:

Երգ-Երգելու ենք ամանորյա երգեր

Այ քեզ տոնածառ, Դին-դոնգ, Փաթիլներ, Ավետիս,Պատրաստել ենք հանդես, Զար-զընգը,ամանորյա ուրախ ֆլեշմոբ:

Ուրախ օտար լեզու-Ամանորյա երգեր.տես Նարե Տիգրանյանի բլոգում:

Ձմեռային ուսումնական արձակուրդ

Ընտանեկան նախագծեր

Ամանորյա ընթերցումներ-պատմում են մեծերը…

Իմ պատրաստած անսովոր տոնածառը

Տոնական Երևան,տոնական ծառեր…

Անհատական մեդիաշնորհավորանքներ տատիկին, պապիկին

Ամանորյա սեղան-օգնում եմ մայրիկիս պատրաստել…

Ձմեռ պապի նվերը

Տեղեկություններ աղվեսի մասին

Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց:
Աղվեսը պատկանում է շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղին: Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական:
Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ: Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն և այլ երանգներով:
Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն): Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով: Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում: Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու:
Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս: 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե՜ երիտասարդ և թե՜ հասուն աղվեսները ապրում են միայնակ: 

Շաբաթվա գործունեություն

Նոյեմբերի23-27

Մայրենի

Ընթերցանության նյութ.

«Ճուտիկը»

«Աղվեսն ու սագերը»

Ծննդյան շնորհավորանք

Մաթեմատիկա

Բանավոր համրանք (թվի բնութագրում, գործողություններ երկնիշ թվերով,

խնդիրների լուծում):

Ես և շրջակա աշխարհը

բնագիտական փորձ

Տեղեկություններ աղվեսի մասին

Տեխնոլոգիա-կերպարվեստ

Գունավոր թղթերով ապլիկացիոն աշխատանք:

Մարմնակրթություն

Շարային հրահանգներ, նախավարժանք, շարժախաղեր:

Ուրախիկների ռադիո

շաբաթվա լուրեր

Շախմատ

Տրամաբանական խաղեր

Երաժշտություն

Նոր երգի ուսուցում`  Թագվոր, քո ձիուն

Պարի ուսուցում ՝Վեց ոտք

 

 

Իմ առաջին ցուցահանդեսը

Ներկայացնոմ է Մանե Տոնոյանը:

Մխիթար Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն…Այսօր Նոր դպրոցում տոնական օր էր: Նոր դպրոցի սրահում ներկայացված էին Մանեիի նկարների անհատական ցուցահանդեսը: Նկարները բազմազան էին՝ Կոմիտասի դիմանկարից մինչև մայրիկի դիմանկար: Հրաշալի գունային լուծումներ, մանկական վառ երանգներ: Կեցցես, Մանե ջան:

Это слайд-шоу требует JavaScript.