Հունվարի 11-15 առցանց ուսումնական նախագիծ

IMG_6609Նպատակը՝ առցանց ուսուցման կազմակերպում երկրորդ դասարանցիների համար:

Խնդիրները՝

Ստեղծագործական մտածողության զարգացում

Առցանց աշխատելու հմտության, կարողության զարգացում

Մեդիահմտություների կիրառում և զարգացում

Տևողությունը՝ հուվարի 11-15

Առաջադրանքների փաթեթ`

Ընտանիքիդ անդամների հետ լուծիր դեկտեմբերյան մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները:

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ

Մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքներ

Մասնակցիր հայերենի ֆլեշմոբի առաջին փուլին, կատարիր առաջադրանքները և  ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին:

Առաջին փուլի խնդիրներ

Էլեկտրոնային գրքի, աուդիոֆիլմի, ռադիոլուրի, էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրու ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություն:
Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:
Ամբողջացրու գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝
ա) ինչու են այդպես ասում, երբ կարելի է մեջբերել այդ ասույթը.
բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
— Լավ է կոյր …, քան կոյր …:
մտօք, աչօք
— Լաւ է … աղքատ եւ իմաստուն, քան … ծեր եւ անմիտ:
մանուկ, զթագաւոր
Մահ … մահ է, մահ … ՝ անմահությ: — իմացեալ, ոչ իմացեալ:
Ստեղծիր ամանորյա ֆոտոպատում՝ 5-7 նախադասություն-մեկնաբանությամբ:
Ներկայացրու տոնական օրերին լսածդ ամենաինքնատիպ մաղթանքը։
Ինքդ հրապարակիր մաղթանքներ` «Մաղթանքի ծառի» տեսքով (առաջին ճյուղը՝ աստված տա, երկրորդը՝ մարդը կամենա, երրորդը՝ առաջին երկուսի հետևանքը լինի. օր.՝ «Թող Աստված բարենպաստ եղանակ տա, մարդիկ զբաղվեն հողագործությամբ, և բարելավվի մեր երկրի տնտեսությունը»)։
Տոնական սեղանի շուրջ ծավալվող զրույցներ տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր. տարբեր մարդկանց խոսքի բառային, քերականական, ոճական մեղանչումները արձանագրիր և դրանք շտկիր։ Մեկ համառոտ նախադասությամբ արդարացրու այդ սխալները։

«Ուսումնական արձակուրդ» նախագծի առաջադրանքների փաթեթ`

Բնագիտական փորձեր

Դիջիթեք 2016-ին ներկայացվող նյութեր

Օրվա առաջադրանքները ուղարկվում են էլեկտրոնային փոստով:

 

 

 

 

 

 

Реклама

1 ответ на “Հունվարի 11-15 առցանց ուսումնական նախագիծ

  1. Уведомление: Հեռավար (առցանց) ուսուցման փաթեթ | «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s