Բարձունքի հաղթահարում

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծով:

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`

• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:

Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ,ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ և այլն:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (մենակ)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
• Նախօրոք կազմած հարցաշարով հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
• Ճամփորդության վերաբերյալ թողարկված նյութերին` տպավորությունների մասին կարծիք գրել
Բարձունք՝ Թեղենյաց վանք
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Միասին ընտրում են բարձունքը:
• Տեղեկություններ են հավաքում տվյալ վայրի (բարձունքի) մասին:
• Հաշվարկներ են կատարում:
• Աշխատանքի բաժանում են կատարում:
• Ճամփորդական կանոններ են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում:
• Ճամփորդության ընթացքում հավաքում են անհրաժեշտ տեղեկություններ (հանդիպած բնակավայրեր, ճանապարհի երկարություն, ժամանակ, եղանակ և այլն):

Реклама

1 ответ на “Բարձունքի հաղթահարում

  1. Уведомление: Բարձունքի հաղթահարում, մայիսի 27-29 | Հայրենագիտության ուսումնական կենտրոն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s