Ամառային ընթերցանություն

գրքեր

Սիրելի ընթերցող. «Տիգրան Հայրապետյան» գրադարանը ամառային արձակուրդներին գործելու է և հասանելի է լինելու իր ընթերցողների համար:Անհրաժեշտ գրքեր, տեսանյութեր, աուդիոգրքեր, հայտնիների խոհեր ու մտքեր կարող եք գտնել նաև գրադարանի կայքի Սովորողի գրադարան, թվային գրքեր բաժնում:

ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՄ Զանգակ հրատարակչության առաջարկի մասին:

Հունիսի 1–ից մինչև օգոստոսի 31–ը  կարող եք ընթերցել և փոխանակել շուրջ երեք տասնյակ գրքեր` ձեռք բերելով դրանցից միայն մեկը: Կստանաք անվանական հատուկ քարտ, որով կարող եք գիրքն անվճար փոխանակել բոլոր գրախանութներում, որտեղ տեղադրված են «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի տնակ–գրապահարանները:

Մենք շարունակում ենք հարստացնել տնակները համաշխարհային և հայ հեղինակների լավագույն ստեղծագործություններով:

Ընթերցանության ցանկ

Ջ.Ռոդարի«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»,«Երկնագույն նետը»,«Չիպոլինոյի արկածները»

«Վինի Փու արջուկը»:

Իմ առաջարկած գրքերից կարող ես ընտրել քո ցանկությամբ որևէ մեկը և սկել կարդալ:

Կարող ես  կարդալ նաև քո ընտրությամբ:

Կարդալուց հետո կատարիր հետևյալ աշխատանքները.

  • Նշի՛ր գրքի վերնագիրը, հեղինակին:
  • Փորձի՛ր արտահայտել վերաբերմունքդ՝ հետաքրքիր էր գիրքը, ինչ իմացար, ինչով է աչքի ընկնում այն, ովքեր են հերոսները:
  • Ձայնագրի՛ր դուր եկած հատվածը:
  • Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները, բառակապակցությունները, բնության պատկերները, հերոսներին բնութագրող և նկարագրող տողերը:

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրու նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմիր:
  • Դուրս գրիր ամենահետաքրքիր մտքերը:
  •  Բակային խաղեր Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք դուք ձեր բակում խաղում եք ձեր  ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը: Բացի այդ, կարող եք ներկայացնել այն խաղը, որը դուք սովորել եք այս ամռան ընթացքում: Այն խաղացել եք ձեր ճամփորդությունների ընթացքում: Նոր խաղի նկարագրությունը նույնպես ներկայացնում եք:
  • Մեր բարբառները Թեմայի շրջանակում ներկայացնում եք ձեր գյուղի, այցելած վայրի, տատիկ-պապիկների բարբառը: Հարցազրույց եք վերցնում, ձայնագրում եք, նկարահանում եք, հավաքում ու գրանցում եք գոնե տասը բարբառային բառ իրենց բացատրությամբ:
  • Երգի, պարի ուսուցում Նկարահանում եք, թե ինչպես եք ձեր իմացած երգերը (կոմիտասյան) ու պարերը սովորեցնում այլոց:
  • Նշված թեմաներից ընտրում ես քո ցանկությամբ:
  • Բարի ընթերցում և ուրախ ամառ բոլորիդ
Реклама

1 ответ на “Ամառային ընթերցանություն

  1. Այս ամառ ես կարդացել եմ Չիպոլինոյի արկածները այս հեքիաթի հեղինակը
    Ջանի Ռոդարին է: ինձ բոլոր հերոսներից ամենա շատը դուր եկավ բարոն Նարինջը, որովհետև նա ուներ մեծ փոր և շատ էր ուտում: Ինձ դուր եկավ այն հատվածը երբ Չիպոլինոն ընկերացավ արջի հետ և նրա հետ գնաց գազանանոց արջի ծնողներին փրկելու:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s