Առավոտյան ընդհանուր տողան Նոր դպրոցի բակում

Реклама

Մենք՝ Կենդանաբանական այգում

Ճամբարային ուրախ տրամադրությունն ու երգը հասավ Կենդանաբանական այգի: Խնամված ու մաքուր միջավայր, որտեղ կային նոր կենդանիներ և թռչուններ: Մենք էլ Դավիթի մայրիկի հետ կաղամբ և վարունգ կերակրեցինք փղիկին, կապիկին, եղնիկներին, ուղտերին և էշերին, իսկ եղնիկներին կերակրելուց հետո նրանց համար երգեցինք Կոմիտասի Եղնիկ երգը: Երգեցինք կոմիտասյան  մի շարք երգեր և ուրախ տրամադրությամբ վերադարձանք Նոր դպրոց:

Это слайд-шоу требует JavaScript.

Հրավեր

pizap.com14332535982581

Սիրով հրավիրում ենք՝մասնակցելու մեր համերգին։

Համերգը կկայանա մայիսի 4-ին, ժամը 10:00 -ին Նոր դպրոցի համերգասրահում։

Համերգի տևողությունը 30-րոպե։

Համերգի ծրագիր

  1. Այբ-բեն-գիմ-միասնական կատարում
  2. Եղնիկ-մենակատար՝ Արմեն
  3. Կիկլիկո-միասնական կատարում
  4. Կաքավ-կատարում են Մանեն և Մոնիկան
  5. Արև, արև, եկ,եկ-միասնական կատարում
  6. Սոնա յար-կատարում են Սեդրակը և Մերին
  7. Հախչա հուխչա-միասնական կատարում
  8. Երևան բաղ եմ արել-մենակատար՝ Նարե
  9. Էն դիզան, բեդ-բեդ դիզան-մենակատար՝ Արմեն
  10. Կոտ ու կես-միասնական կատարում
  11. Շրխկաններով համար
  12. Բաղը քաղինք-միասնական կատարում