Կոմիտասը ընտանիքում,բակում…

Փորձի փոխանակում,երգերի տարածում Ալեքսանդր Աճեմյանի դպրոցում:

Реклама

Կոմիտասյան օրեր

 

Կոմիտասյան օրեր

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով  կոմիտասյան օրերը տևում  են սեպտեմբերի 26-հոկտեմբերի 8-ը: Նախագծային աշխատանքն  իրականացվում է «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրով դասարանում, որտեղ 23 սովորողից իր անհատական նոթբուքերն ունի  21 սվորող: Զինված լինելով անհատական նեթբուքներով՝ հնարավորություն ենք ստանում էլ ավելի հետաքրքիր, բազմազան ու արդյունավետ դարձնելու ուսումնական գործընթացը: Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են անհատական և խմբային աշխատանքի սկզբունքներին համապատասխան՝ կարևորելով նաև սովորղների համագործակցային հմտությունների զարգացումը: Читать далее

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Կոմիտասյան օրերի նախագիծը երրորդ դասարանում

Դասվար՝ Հասմիկ Ղազարյան

Կոմիտասյան օրեր- սեպտեմբերի 26-հոկտեմբերի 8-ը:

Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:
Խնդիրները
Զարգացնել սովորողների գրական,երաժշտական ճաշակը,ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը,մեդիահմտությունները:

Սպասվելիք արդյունքները

Ստեղծել դասարանական աուդիոնյութեր, երգերի կարաոկեներ,կոմիտասյան ընթերցարաններ:

Օգտագործվող թվային միջոցներ.անհատական համակարգիչներ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ.անլար ինտերնետ:

Читать далее