Աշխատանքային նախագիծ 08.02-12.02

pizap.com14541491254512

Հանրակրթական Դիջիթեք 2016

Բնագիտատեխնիկական ստուգատես

Մարզական ստուգատես

Դիջիթեքյան նյութերի դիտում, քննարկում

Այս շաբաթ իրականացնում ենք «Շրջիկ գրադարան» նախագիծը;

Նախագծի նպատակը՝

սովորողի մեջ խթանել սեր դեպի գիրքը , ընթերցանությունը

սովորել օգտվել գրքերից և գրադարանի կանոններից

Նախագծի ընթացքը

սովորողներից ընտրվում  է գրադարանավարի օգնական, ով իր համակարգչի մեջ գրանցում է սովորողի անունը, գրքի վերնագիրը և վերադարձման ամսաթիվը:

Սովորողներն իրենց կարդացած գրքի մասին պատմում են առացանց քննարկման ընթացքում «կարծիք» բաժնում, որը նախօրոք հրապարակվում է կայքում:

Մաթեմատիկա

Բանավոր համրանք, գործողություններ երկնիշ թվերով:

Մեդիատեխնոլոգիա-ստուգատեսային հայտերի  գրանցում

Շախմատ Առնոլդ Միքայելյանի հետ

Реклама

Իմ ամառային հանգիստը

Աննայի ամառային արձակուրդին իմ էլ.փոստին ուղարկած նամակը և նկարները:

-Բարև ձեզ: Ես լավ եմ, ես ել եմ կարոտել ձեզ և իմ ընկերներին: Ամառը ես գնացել էի Ծաղկաձոր և Աշտարակ: Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Ես կարդացել եմ Թումանյանի Ճամփորդները, Խելոքն ու հիմարը, Կիկոսի մահը, Ձախորդ Փանոսը և Ռոդարիի Սակալա-Պակալա, Լաց լինել բառը, Կատուներ ուտող մկան մասին, Խեցգետնի մասին հեքիաթները:  Բոլորից շատ ինձ դուր է եկել Խեցգետնի մասին հեքիաթը: Արձակուրդների մասին ծնողներիս օգնությամբ տեսանյութ եմ պատրաստում, բայց դեռ ավարտված չէ, որ պատրաստ լինի կուղարկեմ: Ցտեսություն:

Տես՝լուսանկարները

Это слайд-шоу требует JavaScript.

Ուռա, ես հաղթել եմ

Հուլիսի 17-ին Ստելլան մասնակցեց հայկական ազգային ցատկացանցի ֆեդերացիայի բաց առաջնությանը և զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը:Կեցցես,Ստելլա ջան:

Это слайд-шоу требует JavaScript.

Ամառային ընթերցանություն

IMG_0729Սիր ելի ընթերցող. «Տիգրան Հայրապետյան» գրադարանը ամառային արձակուրդներին գործելու է և հասանելի է լինելու իր ընթերցողների համար: Յուրաքանչյուր ընթերցող ամռան տապի իր այլընտրանքը կարող է գտնել գրադարանում: Անհրաժեշտ գրքեր, տեսանյութեր, աուդիոգրքեր, հայտնիների խոհեր ու մտքեր կարող եք գտնել նաև գրադարանի կայքի Սովորողի գրադարան, թվային գրքեր բաժնում: Ընթերցանության ցանկ. Հովհաննես Թումանյան հեքիաթներ, Ջ.Ռոդարի Հեքիաթներ հեռախոսով Ամառային ճամփորդություն Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրու նկարի (paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմիր:
  • Դուրս գրիր ամենահետաքրքիր մտքերը:

Զանգակ հրատարակչության առաջարկի մասին: Բակային խաղեր Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք դուք ձեր բակում խաղում եք ձեր  ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը: Բացի այդ, կարող եք ներկայացնել այն խաղը, որը դուք սովորել եք այս ամռան ընթացքում: Այն խաղացել եք ձեր ճամփորդությունների ընթացքում: Նոր խաղի նկարագրությունը նույնպես ներկայացնում եք: Մեր բարբառները Թեմայի շրջանակում ներկայացնում եք ձեր գյուղի, այցելած վայրի, տատիկ-պապիկների բարբառը: Հարցազրույց եք վերցնում, ձայնագրում եք, նկարահանում եք, հավաքում ու գրանցում եք գոնե տասը բարբառային բառ իրենց բացատրությամբ: Երգի, պարի ուսուցում Նկարահանում եք, թե ինչպես եք ձեր իմացած երգերը (կոմիտասյան) ու պարերը սովորեցնում այլոց: Նշված թեմաներից ընտրում ես քո ցանկությամբ: