Գնացքների մոլորակը

Լինում է, չի լինում մի փոքրիկ գնացք է լինում, որի անունը Լուլու էր: Նա ապրում էր ծիածանի վրա: Երբեմն Լուլուն իջնում էր մյուս գնացքների հետ խախալու, սակայն նրա հետ ոչ ոք չէր խախում: Փոքրիկ գնացքիկները պատճառաբանում էին, որ Լուլուն անգույն ու անհետաքրքիր է: Եվ ամեն անգամ Լուլուն լաց լինելով վերադառնում էր տուն, բայց ոչինչ չէր փոխում: Եվ մի օր էլ լսւոմ է երեխաներից, որ կա մի փերի, որը կատարում է միայն նրանց երազանքները, ովքեր երբեք չեն նեղացրել ուրշներին:Լուլուն որոշում է գնալ փերու մոտ: Ճանապարհը դժվար էր ու քարքարոտ, բայց Լուլուն հասնում է մի քարանձավի, որը ներկված էր վառ ու գույնզգույն: Ներս մտնելով տեսնում է մի շատ գեղեցիկ ու վառվռուն գնացքի:
— Դու՞ք եք այն գնացքը, որը կատարում է երազանքները,- հարցնում է Լուլուն:
— Այո, մոտ արի փոքրիկ Լուլու, ես գիտեմ, թե դու ինչ ես ուզում, և ես ամպայման կկատարեմ քո երազանքը, քանի որ դու բարի ու խելոք գնացք ես:
— Շնորհակալ եմ, այ հիմա ես ինձ ուրախ ու երջանիկ եմ զգում,- ասաց Լուլուն և թռվռալով վերադարձավ տուն:
Բակում խաղում էին մյուս գնացքները: Լուլուին տեսնելով բոլորը զարմացան: Նրանք չհավատացին, որ դա Լուլուն է, քանի որ իրենց առջև կանգնած էր մի շատ հետաքրքիր ու վառ գույներով գեղեցիկ գնացքիկ: Բացի դրանից, փերին Լուլուին տվել էր մի կախարդական վրձին, որն ամեն մի գունային ցանկություն միանգամից իրականություն էր դարձնում:
Լուլուն շատ ուրախ էր, քանի որ այդ վրձինով նա ներկում էր նաև իր ընկերներին, որոնք միշտ նրա կողքին էին:
gn

Գնացքների մոլորակը

Խոսող Գնացքը
Լինում է, չի լինում մի գնացք: Այդ գնացքի անունը Պեպո է: Պեպոն գունավոր էր ինչպես ծիածանը՝ շատ էր սիրում պաղպաղակ ուտել և իր ընկերների հետ խաղալ այգում: Պեպոն ուներ շատ ընկերներ, որոնք նույնպես գնացքներ էին: Մի օր, երբ Պեպոն և իր ընկերները գնացին պաղպաղակ ուտելու, հանկարծ գնացքը անհասկանալի ձայներ լսեց: Երբ նա իր բաժին պաղպաղակը հանեց սառնարանից, որ ուտի,բայց մեկ էլ ինչ տեսնի՝ պաղպաղակը խոսում է: Ամենազարմանալին այն էր, որ նրա ընկերները չէին լսում այդ ձայները, երբ նա սկսում էր խոսել պաղպաղակների հետ բոլորը կարծում էին, թե իրենց ընկերը գժվել է և ինքն իրեն է խոսում: Պեպոյի ընկերները ծաղրեցին:Նա շատ տխրեց, որովհետև նրա ընկերները կարծում են, թե նա գժվել է, և չեն ուզում նրա հետ խաղալ: Պաղպաղակները տեսնելով Պեպոյի տխրությունը, հարցրին.
-Զվարճալի գնացք, ինչու տխրեցիր:
-Իմ ընկերները չգիտեն, որ ես լսում եմ ձեզ և կարողանում եմ ձեզ հետ խոսել, մտածում են, թե ես գիժ եմ կամ գժվել եմ և դրա համար էլ չեն ուզում ինձ հետ խաղալ:
-Դու մի տխրիր, մենք ամեն ինչ կանենք, որ դու ուրախ լինես: Քո տարեդարձը երբ է,-հարցրեց պաղպաղակներից մեկը:
-Երկու օրից,-պատասխանեց Պեպոն:
-Եթե երկու օրից է,-սկսեց պաղպաղակներից մեկը,- ուրեմն եկեք մի մեծ խնջույք կազմակերպենք և նշենք քո տարեդարձը:
Պեպոն համաձայնվեց, պաղպաղակները՝ նույնպես: Բոլոր պաղպաղակները փախան սառնարանից և արևից հալվելով արագ մտան գնացքի սառնարանի մեջ: Գնացքը նրանց բոլորին տարավ տուն, որ նվերներ պատրաստեն և պարագաներ գնեն գնացքը զարդարելու համար: Երկու օր հետո բոլոր պաղպաղակները իրենց պատրաստած նվերներով գնացին Պեպոյի ետևից: Պեպոյին զարդարելուց հետո ուրախ նվագ հնչեց և բոլորը սկսեցին պարել ու երգել: Վերջապես եկավ Պեպոյի ամենասպասված պահը: Դա նվերներ բացելու պահն էր, բայց գնացքը որոշեց, որ տանը պետք է բացի: Պեպոյի ընկերները տեսան, թե ինչպես են պաղպաղակներն ու գնացքն ուրախանում, հասկացան, որ պետք չէր նեղանալ և ընկերոջ հետ չխաղալ: Նրանք Պեպոյին խնդրեցին, որ իրենց էլ իր խնջույքին հրավիրի: Գնացքը ուրախացավ և իր ընկերներին հրավիրեց տարեդարձը նշելու: Այդ օրվանից Պեպոյի ընկերները հասկացան,թե իսկական ընկերությունը որքան կարևոր է:
Անգելինա

Գնացքների մոլորակը

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում: Էս աղջիկը զբոսնում էր և հանկարծ նրա դիմաց բացվեց մի հեքիաթային գնացքների մոլորակ:Այնտեղ կար մի թռչող գնացք: Այդ թռչող գնացքի անունը Հրեշտակ էր: Հրեշտակն ասաց աղջկան.
-Աղջի՛կ, խնդրում եմ, արի մեզ հետ ընկերացիր:
Աղջիկը պատասխանեց.
-Ես կընկերանամ ձեզ հետ,որովհետև ես գնացքներ շատ եմ սիրում: Հա՜, մոռացա հարցնեմ՝ քո անունը ինչ է:Հրեշտակն ասաց իր անունը: Նրանք ընկերացան: Մի օր էլ Հրեշտակը խնդրեց աղջկան, որ նստի իր գնացքը:Աղջիկը համաձայնվեց և Հրեշտակը նրան թռցրեց երկինք:Նրանք երկնքից նայում էին, թե ինչպես էին աշխատում գնացքները: Երեկոյան Հրեշտակը տարավ աղջկան իր ընտանիքի մոտ:Երբ աղջիկը հասավ իր ընտանիքին,Հրեշտակը կորավ ու կորավ:Հաջորդ օրը աղջիկը գնաց այնտեղ որտեղ բացվել էր հեքիաթային գնացքների մոլորակը:Աղջիկը շատ սպասեց, բայց էլ հեքիաթային գնացքների մոլորակը չկար: Աղջիկը մոտեցավ խոտերին, պոկեց մի քանի խոտ, պատրաստեց Հրեշտակ գնացքի համար և դրեց կամուրջի մուտ:Հաջորդ օրը այդ խոտերն այլևս չկային, որովհետև մարդիկ տրորել էին:
Աղջիկը տխուր գնաց տուն: Առավոտյան արթնացավ և հասկացավ, որ երազ էր տեսել:
Безымянный (1)

Գնացքների մոլորակը

Կար-չկար մի գնացք կար:Այս գնացքը ոչինչ չէր սիրում, նա միայն թվեր էր շատ սիրում:Նա իր թվերին ամեն օր կերակրում էր,գեղեցիկ շապիկներ հագցնում, հետևում էր նրանց որպեսզի իր չար ընկերները իրենից չխլեին` ոչ տղային, ոչ էլ՝ աղջկան:Այդ գնացքի երեխաները մեծացան և սկսեցին իր մայրիկին խնամել:Հանկարծ մի պատահական գնացքի հանդիպեցինք: Այդ գնացքը շատ տխուր դեմք ուներ. եկավ երեխաների մոտ և հարցրեց.
-Դուք պաղպաղակ սիրում եք:
Նրանք զարմացած նայում էին գնացքին,վերջապես ասացին Այո:Բայց նրանց մայրիկը չէր սիրում ոչինչ, նա միայն իր երեխաներին էր սիրում,իսկ տխուր դեմքով գնացքն ասաց, որ ինքն էլ է սիրում պաղպաղակ: Մայրիկը նրանց խղճաց: Նա մի ոսկի ուներ, և այդ ոսկով երեք պաղպաղակ գնեց և բոլորն ուրախացան, տխուր գնացքը նույնպես, իսկ մայրիկը այդպես էլ մնաց անտեսված:
գնացք

Գնացքների մոլորակը

Մի օր երազում տեսա, որ սավառնում եմ երկնքում, երկնքում :Բարձրացա այնքան
մինչև հասա մի փոքրիկ մոլորակի: Մինչև վայրէջք կատարելը փորձում էի գուշակել, թե ինչ արարածներ կլինեն այդ մոլորակում, բայց արի ու տես, թե ինչ եղավ : Շուրջ բոլորը թռչող գնացքներ էին: Ես նստեցի այդ գնացքներից մեկը, որպեսզի ճանապարհորդեմ մոլորակով և ծանոթանամ տեղի բնակիչների հետ: Բայց շատ զարմացա, երբ տեսա, որ այդ մոլորակի վրա ոչ մի կենդանի արարած չկար: Ամենուր միայն գնացքներ էին,գնացքներ ու էլի գնացքներ: Ես արթնացա և շատ ուրախ էի, որ եղել էի Գնացքների մոլորակում: իշխան

Գնացքների մոլորակը

Ես մի անգամ հայտնվել էի մի զվարճալի մոլորակում:Դուք կզարմանաք,բայց այդ մոլորակը Գնացքների մոլորակն էր:Այո այո, ճիշտ էլ հասկացաք, մոլորակի անունը հենց էդպես էր:Գնացքների մոլորակում կային անթիվ ու անհամար գնացքներ, որոնք խոսում էին, երգում, պարում, մի խոսքով՝իսկական հրաշք մոլորակ էր՝լի բազմաթիվ անակնկալներով:Բայց ամենա-ամենահետաքրքիրն այնտեղ այն էր, որ այդ մոլորակը ղեկավարում էին Ուրախ գնացքը, Տխուր գնացքը, Բարկացած գնացքը, Զարմացած գնացքը:Երբ ինչ-որ մեկը ուրախ էր, հայտնվում էր Ուրախ գնացքի մոտ, այն գնացքներից ամենամեծն էր, ամենազվարճալին:Տխուր գնացքը գնացքներից ամենափոքրն էր , ամենաանշուքը, հետևաբար, մարդիկ ամեն ինչ անում էին, որ չհայտնվեն այնտեղ:Այդ պատճառով էր նաև, որ այդ մոլորակում բոլորը գրեթե ուրախ էին:Զարմացած և Բարկացած գնացքներն էլ միմյանցից տարբերվում էին միայն գույներով. Զարմացածը դեղին գույն էր, իսկ Բարկացածը ՝մոխրագույն:Ինձ բախտ վիճակվեց լինել միայն Ուրախ և Զարմացած գնացքների մոտ, իսկ մյուս գնացքների մոտ որքան էլ փորձեցի, չհաջողվեց գնալ, քանի որ ոչ տխրելու առիթ կար, ոչ էլ ՝բարկանալու:Ես անընդհատ զարմանում էի այդ մոլորակի հեքիաթային, առեղծվածային լինելու վրա և իսկույն հայտվում էի Զարմացածի մոտ:Հետո զվարճանում էի, ծիծաղում և միանգամից հայտնվում Ուրախիկի մոտ:Այդպես էլ հետաքրքիր անցան իմ մի քանի օրերը այդ խենթ մոլորակում:gnacqner