Տերևը

Համո Սահյան

Տերևը

Արդեն իջնում է եղյամը սարին,

Ցուրտ քամին արդեն քաղաք է մտնում,

Բայց համառում է մի տերև ծառին…

Արդյոք դրա մեջ նա ինչ է գտնում:

Երևի գիտի, որ կընկնի դողով,

Մամուռ կդառնա մամռած մի քարի…

Եվ ուզում է, որ թեկուզ մի օրով

Իրենով աշնան կյանքը երկարի:

եղյամ-խոտերի վրա նստած աստղային բյուրեղիկներ

համառել-չզիջել

մամուռ — քարերին, ծառերին աճող անարմատ բույս

մամռած- մամուռով ծածկված

Առաջադրանքներ

1.Գտիր և կապույտ գույնով ներկիր այն երկտողը, որում սառնություն, ցուրտ կա:

2.Ինչ կդառնա տերևը, երբ ընկնի ծառից:  Գտիր այդ տողը և ներկիր կանաչ գույնով:

Կոմիտասյան օրեր

 

Կոմիտասյան օրեր

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով  կոմիտասյան օրերը տևում  են սեպտեմբերի 26-հոկտեմբերի 8-ը: Նախագծային աշխատանքն  իրականացվում է «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրով դասարանում, որտեղ 23 սովորողից իր անհատական նոթբուքերն ունի  21 սվորող: Զինված լինելով անհատական նեթբուքներով՝ հնարավորություն ենք ստանում էլ ավելի հետաքրքիր, բազմազան ու արդյունավետ դարձնելու ուսումնական գործընթացը: Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են անհատական և խմբային աշխատանքի սկզբունքներին համապատասխան՝ կարևորելով նաև սովորղների համագործակցային հմտությունների զարգացումը: Читать далее

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Կոմիտասյան օրերի նախագիծը երրորդ դասարանում

Դասվար՝ Հասմիկ Ղազարյան

Կոմիտասյան օրեր- սեպտեմբերի 26-հոկտեմբերի 8-ը:

Նպատակը
Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:
Խնդիրները
Զարգացնել սովորողների գրական,երաժշտական ճաշակը,ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը,մեդիահմտությունները:

Սպասվելիք արդյունքները

Ստեղծել դասարանական աուդիոնյութեր, երգերի կարաոկեներ,կոմիտասյան ընթերցարաններ:

Օգտագործվող թվային միջոցներ.անհատական համակարգիչներ, ձայնագրիչ, էլեկտրոնային գրատախտակ.անլար ինտերնետ:

Читать далее

Իմ մասին

Ես Հակոբյան  Միքայել եմ,  սովորում եմ Նոր դպրոցում,3-3 դասարանում: Ես սիրում եմ համակարգչային  խաղեր խաղալ, տիեզերքի և  կենդանիների մասին ֆիլմեր դիտել :Սիրում եմ `կանաչ  և կապույտ գույները:Սիրում եմ իմ ընտանիքը ու ԵրևանըDSCN1274