Բարձունքի հաղթահարում

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծով:

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`

• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:

Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ,ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ և այլն:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (մենակ)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
• Նախօրոք կազմած հարցաշարով հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
• Ճամփորդության վերաբերյալ թողարկված նյութերին` տպավորությունների մասին կարծիք գրել
Բարձունք՝ Թեղենյաց վանք
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Միասին ընտրում են բարձունքը:
• Տեղեկություններ են հավաքում տվյալ վայրի (բարձունքի) մասին:
• Հաշվարկներ են կատարում:
• Աշխատանքի բաժանում են կատարում:
• Ճամփորդական կանոններ են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում:
• Ճամփորդության ընթացքում հավաքում են անհրաժեշտ տեղեկություններ (հանդիպած բնակավայրեր, ճանապարհի երկարություն, ժամանակ, եղանակ և այլն):

Ճամփորդություն Թումանյանի տիկնիկային թատրոն

IMG_9371_0

Այսօր մենք գնացինք Թումանյանի անվան տիկնիկային թատրոն և դիտեցինք «Աբու Հասանի մաշիկները» ներկայացումը:

Սովորողները պատմում են իրենց տպավորությունների մասին. կարդացեք Նոր դպրոցի մեր դասարանական էջի «կարծիք»բաժնում:

Առցանց դաս:

Մենք՝ Կենդանաբանական այգում

Ճամբարային ուրախ տրամադրությունն ու երգը հասավ Կենդանաբանական այգի: Խնամված ու մաքուր միջավայր, որտեղ կային նոր կենդանիներ և թռչուններ: Մենք էլ Դավիթի մայրիկի հետ կաղամբ և վարունգ կերակրեցինք փղիկին, կապիկին, եղնիկներին, ուղտերին և էշերին, իսկ եղնիկներին կերակրելուց հետո նրանց համար երգեցինք Կոմիտասի Եղնիկ երգը: Երգեցինք կոմիտասյան  մի շարք երգեր և ուրախ տրամադրությամբ վերադարձանք Նոր դպրոց:

Это слайд-шоу требует JavaScript.

Բարձունքի հաղթահարում.Լուսագյուղ,Թուխ Մանուկ

Հանրապետության տոնին ընդառաջ իրականացրեցինք ուսումնական օրացույցով նախատեսված բարձունքի հաղթահարում նախագիծը: Հաղթահարեցինք Ապարանի Լուսագյուղ գյուղի բարձունքը, այցելեցինք Թուխ Մանուկ եկեղեցի, իսկ ետ դարձի ճանապարհին եղանք Տառերի Պուրակում: Հրաշալի եղանակ էր և  հագեցած օր:

Բարձր տրամադրությամբ վերադարձանք Երևան:

Это слайд-шоу требует JavaScript.