Ջ.Ռոդարի ՙՀեքիաթներ հեռախոսովՙ աուդիոփաթեթ

Ընտանեկան նախագիծ

Մանե Տոնոյան և մայրիկ

Երկիր,որտեղ  սուր բան չկա

 

 

Աննա Հովհաննիսյան և մայրիկ

Սակալա-պակալա

Գոհար Թաթոյան, մայրիկ և եղբայր

Շղթա

Էրիկ Կակոյան և Շուշան մայրիկ

Ճանապարհորդ կապիկները

Էլեն Պողոսյան և մորաքույր

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են չ-ով

Նարե Թահմասյան և մայրիկ

Աշխարհի ամենալավ մարդը

Արմեն Ուլիխանյան և մայրիկ

Սխալ արձագանք

Անժելա Դադոյան և մայրիկ

Անտակ պարկը

Անսովոր անձնագրեր

Անձնագիր-mane

Անունը՝  Ծաղիկ

Ազգանունը՝  Ծաղիկյան

Հայրանունը`  Մանուշակի

Ծնվել է գնդակի    մեջ

Ապրում  է  Ծառի մեջ

Ունի  մեկ   խաղալիք

Երազում   է   աղջկա հետ խաղալ

Մանե

Նարեկ-անձնագիր

Անունը՝ Մոլորակ

Ազգանունը՝  Մոլորակյան

Հայրանունը  Յուպիտերի

Ծնվել է 2014թվականին

Ապրում է  տիզերքում

Ունի սիրուն մոլորակներ

Երազում է  5 հատ մոլորակ ունենալ

Նարեկ

Անձնագիր-anna

Անունը՝ Նարինջ

Ազգանունը՝Մրգանյան

Հայրանունը՝Նուռի

Ծնվել է` Ծառի վրա

Ապրում է՝ Տերևի մեջ

Ունի՝Եղբայր և քույրիկ

Երազում է՝Դառնալ արքայադուստր

Աննա

Անձնագիրը-Անժելա

Անունը՝Խնձոր

Ազգնունը՝Մանուկյան

Հայրանունը՝Սարերի

Ծնվել  է100 թ.

Ապրում  է Ամերիկայում

Ունի խաղալիք

Երազում է աղջիկ դառնալ

Անժելա

անձնագիրսեդրակ

Անունը՝ Մարս  :

Ազգանունը՝ Աստղյան  :

Հայրանունը՝ Ստեփանի  :

Ծնվել է  2012թ. ին :

Ապրում է շախմատի վրա :

Ունի արբանյակներ :

Երազում է դանալ Արև :

Սեդրակ

Անձնագիր

Անունը՝Գրիչ

Ազգանունը՝Թանաքյան

Հայրանունը՝Մատիտ

Ծնվել    է 2009 թ.

Ապրում  է Ամերիկայում

Ունի մեկ հատ  տետր

Երազում   է աղջիկ դառնալ

Մերի

stepan

Մանգոի անձնագիր

Ինչո՞ւ արևը նամակ չի գրում

Ինչու արևը նամակ չի գրում-արմեն

Լինում է չի լինում մի արև է լինում։

Մի օր արևը ուզում էր նամակ գրել երկնքին,

բայց նա տառերը չգիտեր ։Երբ նա դպրոց գնաց,

սովորեց տառերը ու գրեց երկնքին նամակ։

Պարզվեց,որ երկինքն էլ էր գրել արևին նամակ:

Արմեն

Ինչու արևը նամակ չի գրում-սեդրակ

Լինում է չի լինում  մի արև է լինում:

Այս արևը նամակ չի գրում, ​

որովհետև չէր կարողանում ուղարկել: Իիրեն օգնեց քամին:Ինքը նամակ էր գրում, քամին տանում էր:

Սեդրակ

Ինչու արևը նամակ չի գրում-մերի

Լինում է չի լինում մի արև է լինում:  Մի օր  արևը  տեսնում է  ամպիկին:Ամպիկը ցրտից  սառել էր ու լալիս էր:  Արևը կանչեց ամպիկին, բայց ամպիկը հեռու էր և չլսեց: Արևը որոշեց նամակ գրել, բայց քանի որ շատ տաք էր, գրիչը հալվեց նրա շողիկների մեջ: Այդ ժամանակ արևը որոշեց իր շողիկներով տաքացնել ամպիկին:  Ամպիկը տաքացավ  և ժպտաց: Այդ օրվանից արևը որոշեց նամակ չգրել, այլ տաքացնել  բոլորին իր շողիկներով:

Մերի

sun and moon-մանե

Լինում է չի լինում  մի  արև է լինում:

էդ արևը նամակ էր ուզում գրել երկնքին,բայց թուղթ չուներ:

Նա գնաց լուսնի մոտ ու ասաց.

Լուսին, լուսին դու թուղթ ունե՞ս:

Լուսինը պատասխանեց՝  այո:

Արևը ուրախ գնաց ու կարողացավ երկնքին նամակ գրել:

Մանե

ինչու  արևը  նամակ  չի  գրում-նարե

Արևը  մի  օր  ուզում էր  նամակ գրել, բայց  մատիտ  չուներ :

Նա չգիտեր որտեղից  գտնել :  Նա  հարցրեց  ամպերին,թե   ամպերը   կարող է  մատիտ ունենան:

Ամպերը մատիտ ունեին  ու զարմացան ,թե արևը ինչ է անում մատիտը:

Արևը ասեց ,որ նամակ  գրելու  համար  է պետք:

Արևը  ուրախացավ,  որ  ամպերը   նրան   մատիտ  տվեցին  ու  արևը որոշեց ամպերին էլ նամակ գրել:

Ու ուրախացրեց համ ամպերին,համ էլ ընկերներին:

Նարե

արևը նամակ չի գրում-աննա

Շատ  տարիներ առաջ արևն ու լուսինը լավ ընկերներ էին և միշտ նամակ էին գրում իրար: Մի օր լուսինը արևին գրեց, որ նա հեչ էլ կարևոր չի: Արևը նրանից նեղացավ և որոշեց էլ լուսնին նամակ չգրել: Մի օր երկիրը իմացավ նրանց վեճի մասին և որոշեց հաշտեցնել իրենց: Նա գնաց լուսնի մոտ և բացատրեց նրան, որ եթե արևը չլինի երկրի վրա ոչ մի բույս չի աճի, ոչ մի կենդանի չի կարող ապրել առանց արևի լույսի: Լուսինը հասկացավ իր սխալը և արևին գրեց, որ նրանք երկուսն էլ կարևոր են: Արևը շատ ուրախացավ և նրանք նորից սկսեցին իրար նամակներ գրել:

Աննա

ԱՐև-գոհար

Լինում է չի լինում մի արև է լինում:Այս արևը մի օր որոշում է նամակ գրել:

Գրում է գրում և տալիս է իր շողերին,որ ուղարկեն լուսնին:

Բայց շողերը այրում են նամակը: Արևը շատ է զայրանում և այդ օրվանից այլևս նամակ չի գրում:

Գոհար

արևի  նամակ-արինա

Արևը    մի  օր   ուզում    էր    նամակ  գրել, երբ նա    թուղթ  վերցրեց  որ գրի,թուղթը  այրվեց: Այդ   պատճառով   արևը   նամակ   չի   գրում:

Արինա

Արև-անժելա

Արևն ու լուսինը իրար չէին հանդիպում:Արևը որոշում է նամակ գրել լուսնին: Նա ուզում է նամակի թուղթ վերցնել ,բայց իր ճառագայթներով այրում է այն:Մի քանի անգամ փորձելուց հետո որոշում է այլևս երբեք նամակ չգրել:

Ստեփան

Պոչատ ծիտը

պոչատ ծիտը

Լինում  է  չի լինում  մի  ծիտ  է լինում: Մի  օր  այդ  ծիտը գողացավ  պառավի  հացը:  Պառավը ծտի պոչը կտրեց: Ծիտը գնաց պոչերի խանութ և գնեց շատ  գեղեցիկ  սիրամարգի  պոչ: Բայց այդ պոչը շատ ծանր էր: Նա գնաց պառավի մոտ, ներողություն խնդրեց նրանից և պառավը նրա պոչը վերադարձրեց:

Աննա