Ցանկությունների ծառը

 

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկությունցանկությու՜ն պահիր»:

 

Ամառային ճամբար 30.05-10.06

IMG_2891

Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր.

  • Գլխարկ
  • Մարզահագուստ
  • Մարզակոշիկ
  • Ջրի շիշ․ անհատական օգտագործման համար
  • Ուսապարկ, խուրջին
  • Հեծանիվ, օղակ
  • Նոթբուք, պլանշետ
  • Տեսախցիկ
  • Ֆոտոխցիկ
  • Ձայնագրիչ

Հունիսի30.05-10.06

Ճամբարի առաջին շաբաթ՝ 30.05-03.06

օր առաջին

  • առավոտյան  տոնական ընդհանուր պարապմունք
  • «Անտիվիրուս Կոմիտաս» համերգի փորձ
  • բլոգավարություն
  • հանրօգուտ աշխատանք Նոր դպրոցի բակում-ջրում ենք մեր այգին
  • նախաճաշ
  • ստվերային թատրոն
  • հեծանիվ, շախմատ,ազգային խաղեր

օր երկրորդ

  • առավոտյան ընդհանուր պարապմունք.պատասխանատու
  • սեղանի խաղեր
  • Անտիվիրուս Կոմիտաս.երգում են 1-3 դասարանցիները
  • նախաճաշ
  • բլոգավարություն

օր երրորդ

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Անտիվիրուս Կոմիտաս .դասարան-համույթների ելույթը
  • հունիսմեկյան ուրախ պարատուն
  • նախաճաշ
  • բլոգավարություն

օր չորրորդ

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  • ստվերային թատրոն
  • մարզատոն
  • բլոգի սպասարկում
  • նախաճաշ
  • խոհանոցային գործունեություն.մրգային աղցան

օր հինգերորդ

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  • շախմատի պարապմունք Ավագ դպրոցի սովորղ Էրիկ Հարությունյանի հետ
  • նախաճաշ
  • ամառային կինոդիտում.ուսուցողական ֆիլմեր, մուլտեր
  • ուրախ մաթեմատիկա

Ճամբարի երկրորդ շաբաթ 6-10

օր առաջին

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  • ներկայացման փորձ
  • բլոգավարություն
  • ամառային բացօթյա ընթերցանություն Նոր դպրոցի բակում
  • նախաճաշ
  • շախմատ,լող

օր երկրորդ

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  • անգլերեն
  • երգ,պար
  • բլոգի սպասարկում
  • նախաճաշ
  • լող

օր երրորդ

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Ստվերային մեդիաներկայացում
  • նախաճաշ
  • բրուտանոց

օր չորրորդ

  • առավոտյան ընհանուր պարապմունք
  • Ուսումնական ճամփորդություն Օշական

օր հինգերորդ

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  • նախաճաշ
  • լող
  • Ամառային արձակուրդի ընթերցանության նյութերի ցանկ

Բարձունքի հաղթահարում

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծով:

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`

• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:

Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ,ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ և այլն:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (մենակ)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
• Նախօրոք կազմած հարցաշարով հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
• Ճամփորդության վերաբերյալ թողարկված նյութերին` տպավորությունների մասին կարծիք գրել
Բարձունք՝ Թեղենյաց վանք
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Միասին ընտրում են բարձունքը:
• Տեղեկություններ են հավաքում տվյալ վայրի (բարձունքի) մասին:
• Հաշվարկներ են կատարում:
• Աշխատանքի բաժանում են կատարում:
• Ճամփորդական կանոններ են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում:
• Ճամփորդության ընթացքում հավաքում են անհրաժեշտ տեղեկություններ (հանդիպած բնակավայրեր, ճանապարհի երկարություն, ժամանակ, եղանակ և այլն):

Թղթի հայտնագործումը

Թուղթը հիմնականում բուսական մանրաթելերից բաղկացած նյութ է:

Առաջին անգամ թուղթը Եվրոպա է բերվել արևմուտքից: Այն հայտնագործվել է Չինաստանում, մոտ 105 թվականին Ցայ Լունի կողմից: Նա թթենու կեղևի էպիթելային հյուսվածքից գտավ թուղթ ստանալու մեթոդը: Չինացիները կեղևը աղում էին ջրի մեջ, որպեսզի մանրաթելերը առանձնանան, այնուհետև այդ զանգվածը լցնում էին սկուտեղի վրա, որի մեջ դրված էին բամբուկի բարակ, երկար շերտեր: Երբ ջուրը հոսում-քամվում էր, փափուկ թուղթը դնում էին հարթ մակերեսի վրա՝ չորանալու: Այդ նպատակի համար ծառայում էին բամբուկն ու հին լաթերը: Այդպես կեղևից թուղթ էին ստանում:

image

Չին առևտրականները ճանապարհորդում էին դեպի հյուսիս և արևելք ու այդպես հասան Սամարկանդ քաղաքը: Այնտեղ արաբները բացահայտեցին նրանց գաղտնիքը և այն բերեցին Իսպանիա: Այստեղից էլ թուղթ պատրաստելու գաղտնիքը սփռվեց ողջ աշխարհով:

Եվրոպացի գիտնականները որոշեցին թղթի պատրաստման համար օգտագործել վուշ և բամբակյա կտոր, քանի որ դրանք բաղկացած էին համեմատաբար երկար մանրաթելերից:

19-րդ դարում թղթի պատրաստման հիմնական նյութը փայտանյութն էր: Բավական երկար ժամանակ պետք եկավ, մինչև կարողացան ստանալ ներկայումս շրջանառության մեջ գտնվող թուղթը, որի վրա մենք գրում ենք, գրքեր ու թերթեր են տպագրվում:

Նյութի աղբյուրը՝http://poqrik.am/

Մայիսյան հավաքի ամփոփում

 

pizap.com14627170089331

Մայիսյան հավաք

Առաջին օր

Առավոտյան ընդհանուր տոնական պարապմունքի ծրագիր2.05-6.05 պատասխանատու 2-1 դասարան

Առցանց դաս.Մեր կրթահամալիրի յոթ հրաշալիքները

Միջավայրի ձևավորում «99 աստիճան կանաչ fashion» նախագծի շրջանակներում:

Երկարացված օր.Վանուհի Բաղմանյան «Արա Գեղեցիկ և Շամիրամ»պատմում են երկրորդ դասարանցիները

Երկրորդ օր

Անգլերեն էլեկտրոնային ուրախ այբբենարանների շնորհանդես-ասավանդող՝ Անի Մրտեյան

Մենք՝ բրուտանոցում-Էկոտուր 2016 կավե լոգոներ

Երկարացված օր.Վանուհի Բաղմանյան «Համբարձման գիշեր»

Երրորդ օր

Վարպետության դաս ծնող-դասավանդող Նարինե Բարսեղյանի հետ Ուրախ իսպաներեն

Երկարացված օր.Վանուհի Բաղմանյան Երկարացված օրվա սովորողները հյուրընկալվել է Դպրոց-պարտեզում

Չորրորդ օր

Տրիաթլոն

Լող

Ռուսերեն էլեկտրոնային այբբենարանների շնորհանդես-դասավադող՝ Գայանե Փարվանյան

Հինգերորդ օր

«Կոմիտասյան երգերի տարածում» նախագիծ.Տաթև Ստեփանյան 2-1 դասարանի սովորողներ

կրթական փոխանակման ծրագիր Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաները մեր կրթահամալիրում

Միասին երգում ենք Կոմիտաս

Երկարացված օր.Վանուհի Բաղմանյան Համբարձան ծեսը ներկայացնում են երկրորդ դասարանի սովորողները

 

 

Մեր կրթահամալիրի յոթ հրաշալիքները

pizap.com14621313788672

Սիրելի սովորող, պատկերացրու, որ դու հայտնվել ես X մոլորակում և նրա բնակիչներին  պիտի պատմես քո կրթահամալիրի յոթ հրաշալիքների մասին: Պատմությունդ մուտքագրիր «կարծիք» բաժնում: Տես այստեղ: