Նեղացած ձյունը

Հայերենի ֆլեշմոբ.երկրորդ փուլ

Կար չկար մի երկիր կար, որտեղ երեխաները չար էին և չէին լսում իրենց մայրիկներին։ Մի անգամ ձյունը որոշեց, որ նեղանա, և այդ տարի ձմռանը այդ երկրում ձյուն չեկավ։ Երեխաները շատ տխրեցին և որոշեցին իրենց լավ պահել։ Ձյունը, տեսնելով, որ երեխաները հասկացել են իրենց սխալը, գեղեցիկ փաթիլներով երկնքից ցած թափվեց՝ ուրախացնելով երեխաներին։