ԳՈՐՏԵՐԻ ԽԱՂԸ

Լուսնյակ գիշեր…
Լիճը խաղաղ
Ուռած թշեր
Գորտերի խաղ:
Գորտի բանակ,
Գորտի նվագ…
Սրախոսում…
Զրախոսում…
Քեռու մասին
Էս են ասում.
— Քեռին մեռել ա՛
Քեռին մեռել ա՛…
— Ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ,
— Մե-կեկել օ՜ր, մե-կեկել օ՜ր,
Ղո՜րդ, ղո՜րդ, ղո՜րդ, ղո՜րդ:
Ուռել ա, մեռել ա, լռել ա,
Կըկըկա, մըկը-կա, մեռել ա,
Կանչեք տատը գլխին լա…

Գորտ տատիկը բարկացավ,
Չուստերն հագավ, վերկացավ
Ճմբան ծերին թըփ, թըփ, թըփ
Գիժ թոռները չըփ, չըփ, չըփ,
Տոտ ու տոտիկ չռեցին,
Ջուրը չընկած՝ լռեցին:

26-30 հոկտեմբերի գործունեություն

Կայքի նյութերի դիտում
Խնկոյանական օրեր
ընտանեկան նախագիծ.նյութերի դիտում,քննարկում
Ընթերցանության նյութեր.Ա.Խնկոյանի բանաստեղծություններ
Լեզվագործունեություն
հատուկ և հասարակ անուն
Մաթեմատիկա
առաջադրանքներ էլ.գրատախտակով
Շախմատ և տրամ.խացեր.շախմատային խաղեր Առնոլդ Միքայելյանի հետ
Ես և շրջակա աշխարհը-Աշունը մեր բակում.նյութերի դիտում
Կերպարվեստ-թեմա՝Աշուն.աշխատանք ջրաներկով

Ուսումնական Աշուն

Նախագծի նպատակը՝ ուսումնասիրության, դիտարկումների արդյունքում ձեռք բերած ճամփորդական, հաղորդակցական, ՏՀՏ, հմտությունները կիրառել շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներում:
Աշնանային արձակուրդի ընթացքում սովորողները մեկնում են ճամփորդության քաղաքից, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, պատմում են ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Խնդիրները՝

ստեղծագործական մտքի զարգացում,
դիտողականության, դիտարկումներ անելու կարողության զարգացում,
թվային գործիքներից օգտվելու կարողությունների, մեդիահմտությունների զարգացում,
Ճամփորդական հմտությունների զարգացում,
համագործակցային և ինքնուրույն աշխատանքի հմտությունների զարգացում:

Ընթերցանության նյութեր՝ Խնկոյան «Ճպուռն ու մրջյունը»
Ընթերցանության ֆլեշմոբ՝ Խնկոյան «Գորտերի խաղը»25.10.2015- ժամը 12:00

Ուսումնական ճամփորդություն

Նախատեսվում է իրականացնել ուսումնական ճամփորդություն դեպի «Ջրվեժ» անտառապարկ և իրականացնել աշնանային բացօթյա պլեներ:

Նախագծի ամփոփում
Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված, տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո նախատեսվում է հրապարակել դասարանական բլոգում,սովորողների բլոգներում: