Թղթի հայտնագործումը

Թուղթը հիմնականում բուսական մանրաթելերից բաղկացած նյութ է:

Առաջին անգամ թուղթը Եվրոպա է բերվել արևմուտքից: Այն հայտնագործվել է Չինաստանում, մոտ 105 թվականին Ցայ Լունի կողմից: Նա թթենու կեղևի էպիթելային հյուսվածքից գտավ թուղթ ստանալու մեթոդը: Չինացիները կեղևը աղում էին ջրի մեջ, որպեսզի մանրաթելերը առանձնանան, այնուհետև այդ զանգվածը լցնում էին սկուտեղի վրա, որի մեջ դրված էին բամբուկի բարակ, երկար շերտեր: Երբ ջուրը հոսում-քամվում էր, փափուկ թուղթը դնում էին հարթ մակերեսի վրա՝ չորանալու: Այդ նպատակի համար ծառայում էին բամբուկն ու հին լաթերը: Այդպես կեղևից թուղթ էին ստանում:

image

Չին առևտրականները ճանապարհորդում էին դեպի հյուսիս և արևելք ու այդպես հասան Սամարկանդ քաղաքը: Այնտեղ արաբները բացահայտեցին նրանց գաղտնիքը և այն բերեցին Իսպանիա: Այստեղից էլ թուղթ պատրաստելու գաղտնիքը սփռվեց ողջ աշխարհով:

Եվրոպացի գիտնականները որոշեցին թղթի պատրաստման համար օգտագործել վուշ և բամբակյա կտոր, քանի որ դրանք բաղկացած էին համեմատաբար երկար մանրաթելերից:

19-րդ դարում թղթի պատրաստման հիմնական նյութը փայտանյութն էր: Բավական երկար ժամանակ պետք եկավ, մինչև կարողացան ստանալ ներկայումս շրջանառության մեջ գտնվող թուղթը, որի վրա մենք գրում ենք, գրքեր ու թերթեր են տպագրվում:

Նյութի աղբյուրը՝http://poqrik.am/

«Երկրի օրը մեր կավե քանդակներում»

Ապրիլի 22

Կավե քաղաք, կավե երկիր…

Մասնակիցներ 2-1 դասարանի սովորողներ

Վայրը՝ Կրթական պարտեզ

Հումքը՝ կավ

Ծրագրում՝

Սովորողները կավով ծեփելու են քաղաքը, կրթահամալիրը…

 

Գայլերի մասին

Canis_lupus_laying

Գայլ, գորշ գայլ կամ մոխրագույն գայլ։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը,աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։

Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։  Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով,նապաստակներով, մանրկրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ), ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։  Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ։Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։

Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»։Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։

Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում։

Նյութի աղբյուր՝ https://hy.wikipedia.

Տեղեկություններ աղվեսի մասին

Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց:
Աղվեսը պատկանում է շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղին: Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական:
Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ: Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրավուն և այլ երանգներով:
Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն): Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով: Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում: Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու:
Գարնանը կամ ամռան սկզբին աղվեսը ծնում է 3–4 (երբեմն՝ 12) ձագ: Դրանք 17–19 օր անց արդեն կարող են դուրս գալ բնից, խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի պահին` անմիջապես թաքնվել: Մայր աղվեսը ձագերին կաթով կերակրում է 1,5 ամիս: 4 ամսականում նրանք դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե՜ երիտասարդ և թե՜ հասուն աղվեսները ապրում են միայնակ: 

Այսօր Նոր դպրոցում ծառի օր է

Այսօր Նոր դպրոցում ծառ ու ծաղկի օր է: Ջրեցինք մեր տնկած ծառերը,ծաղիկներն ու թփերը: Պիտակներ փակցրեցինք մեր տնկած մրգատու ծառերին ու մորու թփերին:Շուտով մեր ծառերի վրա կերևան առաջին տերևները:

Это слайд-шоу требует JavaScript.

Մեր առաջին տնկիները

Էկոտուր 2015

Մի ծառ՝ ես, մի ծառ՝դու նախագծի շրջանակներում մի խումբ առաջին դասարանի սովորողների հետ Նոր դպրոցի այգում տնկեցինք մեր առաջին ծառ ու ծաղիկներ:

Փչվող փուչիկը

Բնագիտական փորձ

 

1 հատ կիտրոն, 3 ճաշի գդալ քացախ, 1,5 ճաշի գդալ ջուր, 1թեյի գդալ սոդա, փուչիկ,լիմոնադի դատարկ շիշ:

Փորձի նկարագրությունը՝

Շշի մեջ լցնում ենք ջուր և 1 թեյի գդալ սոդա:

Կիտրոնի հյութը խառնում ենք քացախի հետ, լցնում շշի մեջ, փուչիկն արագ հագցնում ենք շշի վրա և այն փչվում է:

 

Բնագիտական փորձ-Գույնզգույն ծաղիկներ

Փորձը կատարելու համար անհրաժեշտ  նյութեր`

  • սպիտակ մեխակներ
  • սննդային ներկանյութ
  • ջրով լի բաժակ

Փորձի նկարագրություն.

Բաժակի մեջ ջուր ենք լցնում, ավելացնում ենք ներկանյութը, խառնում ենք: Այնուհետև ներկված ջրով լի բաժակի մեջ դնում ենք սպիտակ մեխակը ու հետևում: Մի քանի ժամ հետո դիտարկում ենք,թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել:

Это слайд-шоу требует JavaScript.