Աղայանական օրեր.նախագիծ առաջին դասարան

 

Կրթահամալիրիր ուսումնական օրացույցով «Աղայանական օրեր» նախագիծը իրականացվում է ապրիլ ամսին:

Նախագիծը նախատեսված է 1-րդ դասարանի համար:

Նպատակը՝ Աղայանական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի առաջին դասարանում:

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական մտքի զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Ինքնուրույն, խմբով աշխատելու հմտությունների զարգացում

 

Նախագծի իրականացման սպասվելիք արդյունքներ՝

 

Աղայանական մեդիանյութերի, աուդիոգրքերի,  էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:

Գրական ստեղծագործությունների ցանկ՝

  • Ատամը փոխած
  • Ամիսներ և չորս եղանակ
  • Արևի հրամանը
  • Արևի ճառագայթները
  • Կատու

 

Սովորողների հմտությունները`

Երկրորդ կիսամյակում սովորողները տառաճանաչ են,կարողանում են գրել,կարդալ, նկարում և մուտքագրում են,/Paint, MS Word/ ծրագրերով:

 

Ուսումնական աշխատանք

  • Ստեղծագործությունների յուրացում խաղային մեթոդների օգնությամբ
  • Ձայնագրություններ,
  • Նկարներ paint նկարչական ծրագրով. նկարել տեղծագործության հատվածներ, հերոսներին
  • Գրել նամակներ ստեղծագործության սիրելի հերոսներին:
  • Ծեփել ստեղծագործության ծանոթ առարկաներ/կավ,պլաստիլին/

 

 

Ատամը փոխած

 

Ատամ, ատամ,

Իմ կաթնատամ,Գնա՜ս բարով

Հարյուր տարով…

Իսկ դու արի՛,

Գալըդ բարի՜,

Իմ նո՛ր ատամ.

Ես քեզ կըտամ

Հարյուր տարի

Հազար բարի-

Էլ ղավուրմա՜,

Էլ բաստուրմա՜,

Չամչով փլա՜վ,

Հնդու խուրմա,

Տանձ ու խնձոր

Մի՜շտ, ամեն օ՜ր

Փըստա՜, բադա՜մ,

Էլ ո՜ր մեկի

ԱՆունը տամ,

Ոսկի՜ ատամ:

Ամիսներ և չորս եղանակ

 

Մարտը տալիս է ձնծաղիկ,

Ապրիլը՝ կապույտ մանուշակ,

Մայիսին բացվում է վարդը,

Սոխակը երգում անուշակ։

Հունիսը մեզ խոտ է տալիս,

Իսկ հուլիսը առատ ցորեն,

Օգոստոսը տանձ ու խնձոր

Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

 

Սեպտեմբերը մեզ տալիս է

Խաղողի բոլոր տեսակը.

Հոկտեմբերը՝ կարմիր գինի,

Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

 

Դեկտեմբերին ձյուն է գալիս,

Հունվարին ծածկվում սար ու ձոր,

Փետրվարին սկսվում է

Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

 

Ահա այսպես բոլոր տարին

Թավալվում է չորս շրջանում,

Այս պատճառով չորս ժամանակ,

Չորս եղանակ է մեզ բերում։

 

Կատու

Կատուն եկավ,

Փիսի՜կ, փիսի՜կ,

Հազար նազով,

Ինչպես հարսիկ,

Դունչը սրբեց

Թաթիկներով,

Մազը սանդրեց

Չանչիկներով.

— Կատու, կատու,

Ե՞ր ես տրտում.

Թե՞ մկներն են

Հիմա արթուն:

Կատուն ասեց.

_ Միաո՜, միաո՜.

Այսինքն թե՝

_ Այո՛, այո՛:

 

 

 

 

Оставьте комментарий