Դիջիպատում

Դիջիպատում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն այն անսահման մոլորակն է՝ լի բազում առանձնահատկություններով, հետաքրքրություններով, ճամփորդություններով ու ընկերներով, որտեղ սովորում են իմ երկու երեխաները, ուր սովորում և աշխատում եմ ես՝ շուրջ 15 տարի:

Ինչ տվեց անցած տարին ինձ:

Անցնող տարին ամփոփիչ էր լայն իմաստով: Ամփոփվեց դասվարական չորս տարիներիս ընթացքում ծավալած աշխատանքը, որն, իմ կարծիքով, լի էր դժվար, բայց միևնույն ժամանակ բեղուն գործընթացով՝ արդյունքներն ու ձեռքբերումները նշանակալից էին ու կարևոր: Տես՝ Տարեվերջյան ամփոփիչ հաշվետվությունն ու Դպիրում թողարկած տարեվերջյան հոդվածը,ինչպես նաև 4-րդ դասարանի բլոգը:

Այս նոր ուսումնական տարին սկսեցի աշխատել Նելլի Թովմասյանի դասվարական երրորդ դասարանի հետ, որտեղ սովորում են 22 երեխա՝ իրենց անհատական ուսումնական գործիքներով՝ նեթբուք-նոթբուքերով: Սկիզբը լի էր դժվարություններով, բայց կարողացա հաղթահարել և  շարժվել առաջ: Նախագծային աշխատանքները սկսեցի ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի:

Այս կիսամյակում աշխատել եմ հետևյալ նախագծերով ՝

Ես

Տիեզերք

Ես Սեբաստացի եմ

Կոմիտասյան օրեր

Խնկոյանական օրեր

Աշուն մեդիաօլիմպիադա

Ամանոր

Ձմեռային ճամբար

Նախագծերն ամբողջությամբ հրապարակվել են և՛ դասարանական բլոգում, և՛  Նոր դպրոցի դասարանական էջում:

Մասնակցությունը Հոկտեմբերյան բաց փորձաքննությանը

Ուսումնական ճամփորդություններ՝ տես այստեղ

Դպիրում հրապարակված հոդվածներ՝տես այստեղ

Առաջին կիսամյակում ունեցել ենք առցանց քննարկումներ, ստեղծել ենք երգերի կարաոկեներ….

Ընթացիկ աշխատանքներ, անավարտ նախագծեր դեռ շատ կան, որոնք  ամփոփելու ենք երկրորդ կիսամյակում: Դեռ մի մեծ խումբ նախագծեր, ուսումնական  ճամփորդություններ մեզ են սպասում: Բարև 2014:

Оставьте комментарий